Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրա
Հասարակություն

«Եկող տարի 2022-ից միգուցե ավելի վատ վիճակում ենք լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի տարում թե՛ տնտեսական, թե՛ մնացած այլ ոլորտներում որևէ ուրախալի ցուցանիշ չունենք: Այս իշխանությունները նման ցուցանիշներ չեն արձանագրել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն՝ անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների լավատեսական հայտարարություններին, կանխատեսումներին ու պնդումներին:

«Միգուցե ուրախանում են, որ ամեն ինչ վա՞տ է: Կարծում եմ՝ ամոթալի է ուրախանալ զբոսաշրջիկների ցուցանիշի վրա, որովհետև այդ աճը չի գրանցվել առողջապահական, մշակութային կամ ժամանցային զբոսաշրջության հաշվին: ՌԴ-ում պատերազմի մասնակցելուց խուսափողների ներգաղթի հաշվին է այդ աճն արձանագրվել: Պետք է լուրջ գնահատել այն, թե սա իսկապես ուրախանալու առի՞թ է, թե ոչ:Մի կողմից՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների առումով, այո, պոտենցիալ ախատուժ է գալիս ՀՀ տնտեսական շուկա: Բայց մյուս կողմից հատկապես Երևանում և երևանամերձ հատվածում կենտրոնացող այդ մարդկանց սպառումն ազդեցություն է թողնում գնաճի վրա:

Այսինքն, նրանք եկել են որոշակի վաստակով և ունեն որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք սպառում են ՀՀ-ում: Այդ ֆոնին մենք գնաճ ենք ունենում: Գնաճը, բնականաբար, տարածվում է ամբողջ ՀՀ տարածքով, իսկ ՀՀ մշտական բնակչությունը եկամուտների աճ չի ունենում, բայց զուգահեռ ունենում է ծախսերի աճ: Հետևաբար, այդ ֆոնին բնական է, որ մենք Հայաստանի մշտական բնակչության աղքատացում ենք ունենում, ինչն անվիճելի փաստ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, աղքատության աճը ստեղծված տնտեսական արդյունքի հետ համադրելի չէ: «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո այդ մարդիկ հետ են գնալու, բացի այդ, մենք ունենք հսկայական հատված, որը Հայաստանն ընդամենը դիտարկում է որպես ժամանակավոր կացարան: Եվ նրանց հետ վերադառնալու դեպքում մեր տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվելու:Տնտեսությունը, պայմանավորված պահային պահանջարկով, կարող է շատ արագ ադապտացվել:

Տնտեսության ճյուղերը կարող են ուղղվել ժամանակավոր սպառմանը: Չի բացառվում, որ մարդիկ վարկային միջոցներ ներգրավեն նոր ռեստորաններ, հյուրանոցային համալիրներ հիմնելու, նոր շենքեր կառուցելու համար: Ու քանի որ անկանխատեսելի է, թե այս ներհոսքից հետո երբ արտահոսք կսկսվի, այդ դեպքում շատ հնարավոր է, որ կիսատ մնան սկսած ուղղությունները, և հետագայում չկարողանան այդ վարկերը սպասարկել, ու տնտեսությունն ընդհանրապես կոլապսի առաջ կանգնի: Կարճաժամկետ առումով, մեծ հաշվով, ակնհայտ է, որ բացասական հետևանքներ ունենք, իսկ դրականի՝ ընդամենը ակնկալիք ունենք և չգիտենք՝ այն կիրականանա՞, թե՞ չէ: Բացի այդ, չգիտենք, թե այդ ակնկալիքը վնասի հետ համեմատ ինչ ազդեցություն է թողնում: Երկարաժամկետում միանշանակ վատ է լինելու»,-ասաց Աուդիտորների պալատի նախագահը:

Ն.Սարգսյանի խոսքով, տնտեսության մեջ խաբուսիկ աճեր կան.

«Առևտրի աճը այս ներգաղթի աճի ֆոնին անհամեմատելի է: Առևտուրը, մանավանդ մանրածախ ոլորտը պետք է ավելի շատ աճ գրանցեր: Եթե մարդիկ եկել են սպառում իրականացնելու, բնական է, չէ՞, որ ամեն օր ռեստորանում կամ սրճարանում չեն սնվում: Ունենք առևտրի աճ մեծածախ ոլորտում, երբ ՀՀ-ն շատ դեպքերում տրանզիտի դեր է կատարում: Այսինքն, շատ դեպքերում Արևմուտքից ներմուծվում, արտահանվում է Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ: Վիճակագրական ցուցանիշներով, այո, աճ ունենք, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն արժեք է ստեղծում կամ ՀՀ ներկրումներն ու արտահանումներն ավելացել են:

Ընդ որում, դա իրականացվում է շատ չնչին հավելագների միջոցով, որոնցից կարող ենք կոպեկներ հաշվել, և դրանք շատ չնչին աճ են արձանագրում:Ավելին, երբ բյուջեի գերակատարման պլանավորումն ուսումնասիրում ենք, մոտավորապես 70 մլրդ-ով պլանավորածից ավելի կատարում է կանխատեսվում, բայց այստեղ ևս կառավարության կեղծիքը բացահայտվում է. ակնհայտ է դառնում, որ գնաճի հաշվին է այդքան հարկերի ավելի հավաքագրում տեղի ունեցել: Հարց՝ իսկ տնտեսության աճի հաշվին ինչո՞ւ հարկերի հավաքագրում չկա: Տարբերակ Ա՝ շարունակում են ստել, տարբերակ Բ՝ ներմուծում- վերարտահանումներ են տեղի ունենում չնչին հավելագնով, որտեղից հարկ չի գեներացվում պետական բյուջե»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ունենք նաև պարենային ճգնաժամի առաջ կանգնելու խնդիր. «Հացահատիկները կամ այլ մշակաբույսերը, մսամթերքը արդյոք կբավարարեն ՀՀ ներքին սպառման պահանջարկը: Այս առումով խիստ կասկածներ ունեմ, որովհետև գյուղատնտեսության մեջ անընդհատ անկումներ ունենք, և գյուղատնտեսական ծրագրերի զարգացում կամ դրանց արդյունավետություն մենք որևէ կերպ չենք տեսնում: Այս ամենին կառավարությունը պետք է այլ կերպ արձագանքի: Իհարկե, այս կառավարությունն ունակ չէ դրական արձագանքել: Եթե պայմանականորեն ընդունենք, որ կառավարությունը կլինի ունակ ու կսիրի ՀՀ-ն, առաջինը պետք է պարենային անվտանգության հարցը լուծի: ՀՀ-ն պետք է գա ինքնաբավության մակարդակի: Շատ արագ պետք է գնահատվի նաև ցանկալի գյուղատնտեսական արտադրանքի քանակը ներքին սպառման պահանջարկի բավարարման համար, և կառավարության միջոցները պետք է ուղղվեն դրանց զարգացմանը»:

Իսկ առաջնայինը, ըստ Ն. Սարգսյանի, պետք է ռազմարդյունաբերության վրա ուշադրություն դարձնել և ոչ թե չնչին չափով նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ բարձրացնել: «Կողմ եմ ցանկացած տեսակի աշխատավարձի բարձրացմանը՝ լինի պետական, թե մասնավոր: Այն պետք է լինի, որովհետև ՀՀ կառավարության գործողությունների առանցքը պետք է մարդը լինի: Բայց եթե այդ քայլերով՝ 2000, 3000 դրամ բարձրացումներով խաբկանք են ստեղծում, ու այդ մարդկանց 1-2 տարի հետո պարենային, անվտանգային ճգնաժամի կամ գոյության սպառնալիքի առաջ են կանգնեցնում, դուրս է գալիս, որ կառավարությունը այս իրավիճակին ևս չի տիրապետում: Մեկ շաբաթ առաջ ներկայացրին բյուջեի նախագիծը, որն ուներ նույն կառուցվածքը, ինչպիսին նախկինում էր: Մինչդեռ արմատապես փոխված բյուջե պետք է ունենայինք: Այս նախագիծը ցույց տվեց, որ 2023-ին 2022-ից միգուցե ավելի վատ վիճակում ենք լինելու»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում