Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրա
Հասարակություն

Ավետիք Չալաբյանի հետ կատարվածը հերքում է Նիկոլ Փաշինյանի ստերը

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրերս մասնակցել է Քննչական կոմիեի ծառայողին նվիրված հանդիսավոր նիստին։ Այդպիսի նիստերը Փաշինյանը սովորաբար օգտագործում է իր անհեթեթությունները տիրաժավորելու, ստերի հերթական չափաբաժինը տարածելու համար։

Քննիչների օրվան նվիրված միջոցառմանը, Փաշինյանը հայտարարել է.«Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ բառի արտահայտության համար, «գործ սարքելու» ինսիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է, կամ մենք գնում ենք այդ ճանապարհով, կամ շատ մեծ առաջընթաց են արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ ինստիտուտն ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունենա»։

Հենց միայն մեկ դեպքով՝ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեպքով, հերքվում է Նիկոլ Փաշինյանի բոլոր այս խոսքերը։ Ավետիք Չալաբյանին, հիշեցնենք, այժմ էլ դատում են ընդամենը մեկ մարդու՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալեյանի ցուցմունքի հիման վրա։ Ընդ որում, գործն այնքան վատ է սարքվել, որ նույնիսկ դատախազությունն ու դատարանները չեն կարողանում հստակ բացատրել, թե ինչ են իրենք ուզում հասարակական, քաղաքական գործչից, փոխարենը, «գործ սարքող» Ալիյանի համար նոր և յուղոտ պաշտոն են գտել Ագրարային համալսարանում, նշանակել օրենքի խախտմամբ։

Ընդհանրապես, «գործ սարքելու» ինսիտուտը թե՛ խորհրդային ժամանակներում, թե՛ դրանից հետո բավական տարածված է եղել։ Փաշինյանը 2018 թվականին իշխանության գալուց հետո, հայտարարում էր, թե օրենքի գերակայության երկիր է սեղծելու, փոխարենը ստեղծել է մի երկիր, որտեղ իր ընդդիմախոսներին հետապնդում է բացարձակապես մեկ հոգու կեղծ ցուցմունքի հիման վրա։ Եվ այսօր, հայարարելով, թե Հայասանում «գործ սարքելու» ինսիտուտի վերացման մասին, Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին ոչ թե վիրավորում է Ավետիք Չալաբյանին կամ նրա կողմնակիցներին՝ այս իշխանության կողմից հետապնդումների ենթարկված անձանց, այլ իր իսկ ընրողներին, որը Նիկոլ Փաշինյանին 2018-ին ձայն էր տվել, ապա և 2021 թվականի արտահերթ ընտրություններով նոր քվե էր տվել՝ հուսալով, որ ինչ որ բան կփոխվի դեպի լավը։

Ընդհակառակը, փոխվում և կատարելագործվում է միայն Նիկոլ Փաշինյանի ստերի շարքը։ Իսկ Ավետիք Չալաբյանը ինչպես պայքարում էր հանրության և ժողովրդի իրավունքների համար, այնպես էլ կշարունակի պայքարել։

Մարիամ Նավասարդյան