Թուրքական մարզադաշտը նվազեցնում է էլեկտրաէներգիայի ծախսերը
Ողջ աշխարհում պետություններն ու ընկերությունները փորձում են նվազեցնել էլեկտրաէներգիայի մեծ ծախսերը արևային վահանակների միջոցոով։ Նույնիսկ մեր հարևան և թշնամական պետությունում՝ Թուրքիայում, «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ուշագրավ քայլ է կատարել, որը թույլ է տվել 385 հազար եվրո տնտեսել։ Կիսածածկ մարզադաշտի վրա ամբողջությամբ արևային վահանակներ են տեղադրել։ Դրանք թույլ են տվել ոչ միայն խուսափել տարեկան 3250 տոննա ածխածնային արտանետումներից, այլ նաև ապահովում են մարզադաշտի կարիքների 63-ից 65 տոկոսը։ Ընդհանուր առմամբ տեղադրվել է 10404 արևային վահանակ։
Եվրոնյուզի փոխանցմամբ՝ մնացած էլեկտրաէներգիան «Գալաթասարայ»-ը գնում է տեղական օպերատորից,սակայն ընկերությունից նշել են,թե մտադիր են ավելացնել արևային վահանակները, ինչի համար նոր ուշագրավ տեխնոլոգիաներ են մշակում, որից հետո հնարավոր կլինի մի ամբողջ ստադիոն, ընդ որում բավական ակտիվ մարզադաշտ, որտեղ պարբերաբար խաղեր և այլ միջոցառումներ են կայանում, բացառապես ամբողջությամբ ապահովել արևային վահանակների միջոցով։
Մարզադաշտի տնօրեն Ալի Չելիքիրանը նշել է, թե այս կերպ ակումբը զգալի միջոցներ է վաստակում, սակայն չի հայտարարել, թե որքան։ Ըստ ակումբի տնօրենի՝ մարզադաշտի էներգախնայողությունը հավասար է 2000 տների կողմից էլեկտրաէներգիայի անդադար օգտագործման, ինչպես նաև հավասար է 25 տարվա ընթացքում 200 հազար ծառերի պահպանման։
Հայաստանը, իհարկե, զգալի զիջում է ոչ միայն Թուրքիային, այլ․ նաև տարածաշրջանի այլ երկրներին։Մի երկիր, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», դեռ վաղ է խոսել արևային էներգիայի լուրջ օգտագործման մասին,սակայն վստահաբար կարելի էր նշել , որ մենք ունենք նաև այդ պոտենցիալը և պատշաճ ուշադրության դեպքում կարող ենք ահռելի տարածքներ օգտագործել արևային էներգիայի արտադրության՝ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Մանե Մսրյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին