Ռուսաստանի հայերի միության բարեգործական այցը Լոռու մարզ
Հյաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերն են: Ավանդական դարձած այս միջոցառումներին մասնակցելու նպատակով ամեն տարի Հայաստան են այցելում, Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունը, կազմակերպության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ: Ի թիվս բազմաթիվ միջոցառումների և հանդիպումների, ՌՀՄ ներկայացուցիչները նաև բարեգործական ծրագրեր են իրականացնում Արցախի և Հայաստանի բնակավայրերում:
Լոռու մարզի Ֆիոլետովո և Լերմոնտովո համայնքները մշտապես Ռուսաստանի հայերի միության ուշադրության կենտրոնում են և կազմակերպությունը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել այս համայնքներում:

Այս տարվա այցելության շրջանակներում համակարգչային տեխնիկա և մարզագույք ստացավ Ֆիոլետովո համայնքի միջնակարգ դպրոցը: Այան 155 աշակերտ ունի, իսկ այս տարի առաջին դասարան է գնացել 22 երեխա: Դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը նշեց, որ նախորդ տարիներից դպրոցում պահպանվում են թենիսի սեղանները և մյուս պարագաները, բայց մեծ գոհունակությամբ և երախտագիտությամբ ընդունեց նոր նվերները:

«Ես շնորհակալ եմ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որ մեր կրթօջախը պահում է իր ուշադրության կենտրոնում և օգնում է մեր համայնքին: Միշտ չէ, որ դպրոցը կարողանում է նոր գույք և ժամանակակից համակարգչային տեխնիկա ձեռք բերել և Ռուսաստանի հայերի միությունը պարբերաբար լրացնում է այդ բացը»,- ասաց դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը և հավելեց, որ դպրոցի աշակերտները մեծ խնամքով են վերաբերվում նվիրաբերված գույքին:

Մանկական խաղալիքների և պարագաների մի մեծ խմբաքանակ էլ Ռուսաստանի հայերի միությունը նվիրաբերեց Լերմոնտովո համայնքի մանկապարտեզին:

Մանկապարտեզի տնօրեն Իրինա Դանիելյանը նշեց, որ հատկապես խաղալիքների պակասը միշտ էլ զգացվել է: Փորձել են տարբեր հիմնադրամների և բարեգործների դիմել, բայց այն, ինչ արեց Ռուսաստանի հայերի միությունը, իրենց համար իսկապես անսպասելի էր:

«Ես խոսքեր չեմ գտնում շնորհակալությունս հայտնելու Ռուսաստանի հայերի միությանն ու նրա նախագահ Արա Աբրահամյանին, որ այսքան շատ ու բազմատեսակ խաղալիքներ նվիրաբերեց մեր մանկապարտեզին, բայց առավել մեծ անակնկալ էր, որ բոլոր երեխաները նույնիսկ անհատական նվերներ ստացան»,- ասաց մանկապարտեզի տնօրեն Իրինա Դանիելյանը:

Լերմոնտովո համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը պատմում է, որ Ռուսաստանի հայերի միության և նրա ղեկավար Արա Աբրահամյանի աջակցությունը միշտ էլ եղել է հասցեական և շռայլ: Համայնքի բոլոր բնակիչների անունից նա շնորհակալական խոսքեր փոխանցեց ռուսաստանաբնակ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր օգնում և աջակցում են Լերմոնտովոյին:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին