Համագործակցություն «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ի և Դուբայի սիլիկոնային օազիսի միջև
«Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Դուբայի «Սիլիկոնային օազիս»-ի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ամփոփեց Հայաստան այցի արդյունքները, որի ժամանակ նա հանդիպել է ՀՀ Էկոնոմիկայի և ԲՏԱ փոխնախարարների հետ, այցելել ISTC հիմնադրամ, ՏՀՏ գործատուների միություն և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն: Տպավորված էր նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ունեցած հանդիպումից:
«Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշում է. «Հանս Քրիստենսենը տպավորված է թե Հայաստանի մշակույթով, թե ՏՏ ոլորտի ներկա վիճակով: «Սիլիկոնյան օազիս»-ի գործունեության հիմնական ուղղություններն են բարձր տեխնոլոգիաների նորաստեղծ և հաջողակ ընկերությունների հայտնաբերումը և տարբեր եղանակներով դրանց աջակցությունը, որպեսզի էլ ավելի մեծ նվաճումներ ունենան: Ստարտ-ափերին աջակցությունը նաև մեր ՀԿ առաջնահերթությունն է և հետագա երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններից մեկը»,-ասում է Գրիգորյանը:
Հանս Քրիստենսենը նշում է. «Ուսումնասիրել ենք հնարավորությունները, թե ինչպես մեր երկու երկրները կարող են համագործակցել: Կարծում եմ` այս հանդիպումների արդյունքում նոր հուշագրերի ստորագրումը ևս չի ուշանա: Համագործակցություն հնարավոր է ամենատարբեր ոլորտներում՝ ներդրումների ներգրավում, աջակցություն ՏՏ ոլորտի ստարտ-ափերին, թոքենիզացիա, հայկական ՏՏ ընկերությունների մասնաճյուղերի բացում մեզ մոտ և այլն»:
«Blockcentro» ընկերության հիմնադիր նախագահ Հայկ Վարդանյանը հավելում է, որ արդեն երկու տարի է, ինչ սկսել են համագործակցել Դուբայի սիլիկոնային օազիսի հետ: «Մեր ընկերության գործունեությունը զբաղվում է բլոքչեյն տեխնոլոգիաներով: Առաջին նախագիծը, որ ցանկանում ենք կյանքի կոչել համատեղ, հավասար բաժնեմասերով նոր կազմակերպության` «Tokenization»-ի ստեղծումն է: Սա գործիք է, որի միջոցով ակտիվները թվայնացվում են: Այս պարագայում մարդիկ կարող են գնել ու վաճառել ակտիվները, դրանք դառնում են ավելի ֆունկցիոնալ»,-ասում է Վարդանյանը: Պարտատոմսերի օրինակով նշում է` տեսլական ունեն թվայնացնել Հայաստանի տնտեսությունը: «Երբ թվայնացնում ենք որևէ պրոդուկտ, այն սահմաններ չի ունենում, ստացվում է` տնտեսություն առանց սահմանների»,-հավելում է նա:
Բանախոսները նշում են` սա առաջին քայլերից մեկն է Հայաստանի ՏՏ ոլորտի և Դուբայի սիլիկոնային օազիսի ստեղծելու համար, ինչում իր ուրույն տեղն է ունենալու «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ն:
Լուսինե Առաքելյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին