Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրա
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ. Վեճ՝ ողբերգական ավարտով. ոչ մարտական պայմաններում զինվորի կորստի հերթական դեպքը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երկու օր առաջ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքն է գրանցվել։ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հոկտեմբերի 29-ին, ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է ծառայակից պահեստազորային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ։ Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ վիճաբանության ընթացքում զինծառայողը ինքնաձիգից կրակահերթ է արձակել և Պետրոսյանին գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք հասցրել, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության և զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելով՝ անդամախեղելու հատկանիշներով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։

Սպանության մեջ կասկածվողի անձի ինքնությունը կոմիտեն չի բացահայտում։ Ավելի սեղմ էր երեկ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը․ համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել 37-ամյա պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը։ Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Կապանի զորամասի մարտական դիրքերից մեկում։ Մահացած զինծառայող Միսակ Պետրոսյանը Երևանից էր։ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը կատարվածը միջանձնային հարաբերությունների կոպիտ խախտում որակեց։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող, Զինված ուժերում մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանի խոսքով՝ բանակում սպանության և ինքնասպանության դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ, իսկ դրանք կանխելու ուղղությամբ արդյունավետ աշխատանք չի տարվում։

Զինված ուժերում մահերի շուրջ 30 տոկոսը կազմում են ինքնասպանության ու սպանության դեպքերը․ միայն 2022 թվականի հունվարից մինչ օրս արձանագրվել է 6 ինքնասպանության և 4 սպանության դեպք․ իսկ, օրինակ, 2021 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր գրանցվել է 8 ինքնասպանություն և 7 սպանություն։ «Խնդիրը, նախևառաջ, անպատժելիության մթնոլորտն է, որովհետև, մենք ուսումնասիրում ենք ԶՈՒ-ում մահացության դեպքերը, հատկապես ինքնասպանության, սպանության, և քրեական գործի քննությունը տևում է բավականին երկար, դեռևս շատ գործեր գտնվում են նախաքննության, դատաքննության ընթացքում, շատերը կարճվել են և պատասխանատուները, բնականաբար, չեն բացահայտվել և առավել ևս պատասխանատվության չեն ենթարկվել»,- նշում է իրավապաշտպանը։ Թավշյա հեղափոխությունից հետո վերաբացված սպանության ու ինքնասպանության քրգործերով ևս որևէ առաջընթաց չկա։

Պատասխանատուները չեն բացահայտվում ու չեն պատժվում․ ընդգծում է իրավապաշտպանը։ Զինված ուժերում նման դեպքերի պատճառը, ըստ Սադիկյանի կանոնադրային հարաբերությունները չպահպանելն է։ «Այս դեպքերը չկանխելու կամ անհրաժեշտ քայլեր և համակարգային լուծումներ չտալու համար, բնականաբար, պատասխանատու են ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը, և, իհարկե, իրավապահ համակարգը՝ գործերը լիարժեք ու համակողմանի չքննելու համար»,- ասում է Սադիկյանը։ 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որտեղ, որպես կառավարության «ամենակարևոր անելիք», նշված էր նաև՝ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»։ 2021 թվականի ապրիլին էլ հայտարարեց, թե բանակում բարեփոխումներ են սկսվել․ «Մեր բանակը, զինված ուժերը հիմա թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլ»։

Հայաստանի Զինված ուժերն արդիականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից շուրջ 2 տարի է անցել, սակայն ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ներն այս հարցում էական առաջընթաց չեն արձանագրել: Համակարգային բարեփոխումները, որոնց մասին պարբերաբար խոսում են իշխանությունները, չենք տեսնում՝ նշում է Սադիկյանը։

ԳՇ պետն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ ինքնասպանություններն ու սպանությունները կանխելու, զինվորների բարոյահոգեբանական վիճակը կարգավորելու համար լուրջ քայլեր են ձեռնարկվում, արդյունքները կտեսնենք ապագայում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան տարիներ շարունակ բարձրացնում է Զինված ուժերում հոգեբանի ինստիտուտի կայացման հարցը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ իրավիճակն ավելի սրվեց և անհրաժեշտ էր պատշաճ աշխատանք տանել զինծառաողների հետ։

Արմինե Սադիկյանը շեշտում է՝ պատերազմից հետո հոգեբանական խնդիրներով, ծանր հոգեվիճակ ունեցող զինվորներին կրկին զորակոչում են բանակ, որն էլ ունենում է իր բացասական հետևանքները։ 2022 թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է զինծառայողի մահվան 51 դեպք: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի ընդամենը 29%-ը, իսկ 71%-ն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 24 %-ը՝ ավտովթարի հետևանքով, 24 %-ը՝ առողջական խնդիրների, 11 %-ը՝ ինքնասպանության, 6 %-ը՝ դժբախտ պատահարի, 6 %-ը՝ սպանության։ Մանրամասները՝ տեսանյութում։