Հնդկաստանը Հայաստանին հաուբիցներ կմատակարարի. ԶԼՄ–ները հայտնել են պայմանագրի արժեքը
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Այս մասին գրում են հնդկական ԶԼՄ–ները։
The Hindu պարբերականի տեղեկության համաձայն` պատվերը ստացել է Kalyani Strategic Systems Ltd մասնավոր ընկերությունը, որը Bharat Forge Ltd ընկերության դուստր ձեռնարկությունն է։
Պարբերականը Kalyani Strategic Systems Ltd մամուլի ծառայությանը հղում անելով նշում է, որ հաուբիցների մատակարարումն իրականացվելու է Հնդկաստանի «Atmanirbhar Bharat» պետական ծրագրի շրջանակում` համաձայն Հնդկաստանի՝ սեփական արտադրության առաջադեմ ռազմական հարթակների արտահանումը խթանելու ձգտման:
Թերթը չի նշում գնորդ երկրի անունը, սակայն Business Standart–ի տեղեկություններով, խոսքը Հայաստանի մասին է։
Նշվում է, որ սա Հնդկաստանի պատմության մեջ այս հրետանային համակարգերի արտահանման առաջին դեպքն է։ Պայմանագրի գումարը կազմում է 150 մլն դոլար, գործարքն իրականացվելու է երեք տարվա ընթացքում։
Ընկերությունում պարզաբանում են նաև, որ ATAGS-ը 48 կմ խոցման հեռահարություն ունի։
Ի դեպ, սա երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում առաջին գործարքը չէ։ Ավելի վաղ հնդկական Solar Group ընկերությունը հայտնել էր Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման համաձայնագիր ստորագրելու մասին։ Ի դեպ, այս համակարգերի առաջին գնորդը ևս կլինի Հայաստանը։
Պայմանագրերի շրջանակում խոսվում էր նաև ռուսական–խորհրդային մոդելի «Կոնկուրս» հակատանկային հրթիռների գնման մասին, որոնք արտադրվում են Հնդկաստանում՝ հավաստագրով։ Մինչ այդ հնդկական TheEconomic Times պարբերականը նշում էր, որ խոսքը 260 մլն դոլարի սպառազինության մասին է։ Քննարկվում է նաև 80-մմ հրետանային կայանքների, արկերի և Akash ԶՀՀ–ների ձեռք բերման հարցը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...