Թշնամուց խոցված զինվորի մասին
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ես չէի արձագանքի, եթե իմանայի, որ սա եզակի մտածողություն է։ Եթե իմանայի, որ այդպես մեկը կամ մի քանիսն են մտածում։ Բայց երիցս նզովյալ լինեն նրանք, ովքեր թշնամու կողմից խոցված զինվորի ծայրահեղ ծանր լինելը համարում են վիճակագրություն ու գրում են, որ ի՞նչ անենք, նախկինում էլ է եղել։ Նախկինացավով տառապող ու նախկինի ցավի տակ մնացածներին հիշեցնեմ, որ զինվորի նախկին ու ներկա չկա, հայրենիքի նախկին ու ներկա չկա։ Եթե ձեր ամեն ինչը համեմատելու եք նախկինների հետ, էլ դուք ո՞վ եք, ինչացու՞ եք, ու՞մ դռան շունն եք․․․
Այսօր առավոտյան լսեցինք, որ ժամը 10:30-ի սահմաններում, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Մի գրառում եմ կարդում, որ տարբեր կայքերում նույնանուն բովանդակությամբ արձագանքում է, այսինքն այն քարոզչական, հանրային կարծիք ձևավորելու առումով է արվում։ Մտածում էի, որ չգրեմ անունը, բայց կարծում եմ, որ նմաններին թաքցնելով մենք կորցնում ենք մեր ազգային արժեքները ու մեր մեջ գաղտնի սնուցում ենք այն, ինչ ցավ է դառնում ազգի համար։
Խաժակ Աղաբեկյան
30 տարիներ միշտ եղել են (շաբաթական 2 անգամ) նման ահազանգեր (տեղեկատվություններ), Էսօր գոնե,, լսում ենք 2-3 շաբաթը մեկ անգամ։
Գո՞հ ես այսօր, ինչպես գոհ են քեզ նման էլի մարդ կոչվողները։ Նախկինում խաղաղության դարաշրջան չէր, պատերազմական վիճակ էր։ Նախկինում հող էինք պահում, հիմա երկիր ենք կորցնում։ Նախկինում, երբ մեր մի զինվորի խփում էին, մենք 10-ինք գետնին պառկեցնում։ Նախկինում Արցախ ու զորք ունեինք։ Այսօր ռուսն է մի բուռ արցախահայությանը թշնամու երախից պահում։ Նախկինում Հայաստան կար, այսօր Ալիևն ասում է, որ Հայաստանի ռազմավարական կարևոր դիրքերն իր ձեռքում են։
Նախկինում թուրքը Ջերմուկում, Սյունիքում, Վայքում, Գեղարքունիկում նստած չէր, այսօր նրանք այնտեղ նստած են։ Նախկինում զինվորին նահանջի հրաման չէին տալիս, այսօր տալիս են։ Նախկինում զինվորի հետևում պետություն էր կանգնած, այսօր այն չկա։ Նախկինում թուրքը հայի տարածքում չի բնավորվել ու հայի հողում զինվորներ խոշտանգել։ Դա էլ քիչ է, մեր տարածքում է ու մեր զոհերի մարմինները թույլ չի տալիս վերցնել։ Եվ ի վերջո նախկինում քեզ նմանին թույլ չէին տա լեզու բացի ու ծաղրով իբր թե վիճակագրություն հաղորդի։ Ի վերջո մի սերունդ գլխատելը մոռացա՞ք արդեն։ Դա՞ էլ նախկին է, դրանք թի՞վ չէին, թե՞ ծնունդ չէին։ Մեր տղերքի մարմինները մեր հողում են, թշնամին չի հանձնում։ Գոնե դա գիտե՞ս։ Դրանք թի՞վ չեն։ 2-3 շաբաթը մի մա՞հ ես լսում։ Եթե դու մտովի խուլ կամ կույր ես, ինչպես քեզ նման շատերը, ազգը մեղք չունի, որ չես լսում կամ տեսնում։ Մեզ նմանները ինչքան էլ գոռան դուք չեք լսելու ու չեք տեսնելու։ Գրողի ծոցը կորեք։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...