Հայաստանն այսօր գտնվում է պայթյունավտանգ վիճակում․ Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանն այսօր գտնվում է պայթունավտանգ վիճակում:Ե՞րբ կպայթի, ի՞նչ ուժգնությամբ, ի՞նչ եղանակով ու ի՞նչ կմնա դրանից հետո հայտնի չէ որևէ մեկին, անգամ նրանց ովքեր Հայաստանը դարձրին այսչափ դյուրավառ:
Հանգիտս նստելն ու ոչինչ չանելը դառնում է հանցավոր անգործություն: Այս առումով օրհասական հարց է դառնում, հային համախմբելը նոր բանաձևի, նոր գործողությունների ու նոր արդյունքի շուրջ:
Այսօր ի զորու չենք հանուն կյանքի ու արդարության մղվող պայքարում լինել առաջամարտիկ:
Դա իբր քիչ է, Հայաստանի գոյության պայքարի չնվազող դեռ մի բան էլ օրեցօր ուժգնացող վտանգը կախված է օդում: Ցավոք, սա էլ չի ամրանում գիտակցության մեջ այնքան որ դառնա այդ պայքարի բանալին:
Մեր բոլորի ջանքերով պետք է գտնել այն ալգորիթմը, այն ուժը, որը կդարձնի ստեղծված խնդիրների գիտակցումն անառարկելի: Պայքարը կդարձնի յուրաքանչյուրիս գիտակցության մասնիկը:
Եթե հիմա դա չարվի, եթե զգոնությունը մնա նման բթացված մակարդակի, ապա շատ արագ հերթական արհավիրքների ժամանակ միակ բանը մնալու է, դե երևի այդպես էր պետք, իրականում դատարկ արդարացումը:
Մեր անգործության, անճարության, անկարողության ու սեփական ուժերի նկատմամբ չհաղթահարվող անկարողության զգացումն անցնելու է միայն գործողություններով: Այս փնտրտուքներով էլ մենք որպես ընդդիմադիրներ պետք է շարունակենք մեր գործունեությունը մի կողմից փորձելով գնահատել իրավիճակը, մյուս կողմից հակազդել այդ նույն իրավիճակին»:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...