Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ մարդասպանների վերջը տալու․ նոր մանրամասներ Պեմզաշենից
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
mediahub.am կայքը գրում է․
Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ մարդասպանների վերջը տալու․ նոր մանրամասներ Պեմզաշենից
Պեմզաշենի օդը ծանրացած է վենդետայի ու վրեժի սպառնալիքով։ Իրավապահ մարմինները գյուղից չեն հեռանում։
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում ընտանիքի երեք անդամներին՝ մորն ու անչափահաս երկու երեխաներին դաժանաբար սպանելու գործով ձերբակալված 2 անձանցից մեկը՝ Արկադի Բարսեղյանը, ըստ համագյուղացիների, սպանվածների ընտանիքի հոր՝ Սեւակ Մելիքսեթյանի մտերիմն է եղել։
Վայելելով ընտանիքի անդամների վստահությունը՝ հանցագործության գիշերը Արկադի Բարսեղյանը, որն առավել հայտնի է «Տիխ» մականվամբ, հանդիսացել է հանցախմբի պարագլուխը։ Ձերբակալված անձանցից երկուսի՝ Արկադի Բարսեղյանի եւ նրա հորեղբոր որդու՝ Վրույր Բարսեղյանի ընտանիքի անդամներին ոստիկանությունը հեռացրել է գյուղից, վենդետայի վտանգից խուսափելու համար։
«Կնոջ՝ Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ էդ մարդասպանների վերջը տալու համար, ոստիկանների հետ քաշքշուկ է եղել, վեճ՝ ժողովրդի ու ոստիկանների միջեւ: Այս պահին էլ գյուղում պարեկներ են շրջում՝ հանգիստ մթնոլորտ ապահովելու համար։ Այդուհանդերձ, լարված վիճակ է, մեքենաների շարժը չի դադարում»,-պատմում է պեմզաշենցիներից մեկը։
«Հանցագործների տան անդամները տեղահանված են գյուղից։ Վրույր Բարսեղյանին ոստիկանները ձերբակալել են հենց այն պահին, երբ հանցագործության մեջ կասկածվող անձը ձեռքսեղմումով ցավակցել է Սեւակ Մելիքսեթյանին՝ սպանվածների տան տղամարդուն»,-ասաց մեկ այլ պեմզաշենցի։
Գյուղացիները պատմում են, որ իրավապահ մարմինները սպանության հետքերով հագուստները հայտնաբերել են գյուղի հանդերից մեկում։ Հանցագործության հետքերը մաքրելու համար հանցագործներն իրենց հագուստները նետել են Պեմզաշեն ու Մարալիկ համայնքների արանքում գտնվող «Չռաններ» կոչվող հանդամասում։
«Էդ տականք Վրույրը Զարինեին նկատել ու հետապնդել է այն ժամանակվանից, երբ կինը սկսել է աշխատել հիվանդանոցում։ Մեր գյուղի հիվանդանոցը գտնվում է Վրույրենց տնից մի փոքր ներքեւ, վիժվածք տականքը հենց էդ ժամանակվանից է սկսել հետապնդել աղջկան»,-ասաց մեր զրուցակիցը։
Սպանության մեջ կասկածվող տղամարդիկ, ըստ մեր աղբյուրի, սեռական ոտնձգություն են իրականացրել մոր ու նրա 12-ամյա դստեր նկատմամբ։ Քննչական կոմիտեն այսօր հաստատել է աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին վարկածը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...