Ավետիք Չալաբյանի ջերմ շնորհավորանքը կնոջ ծննդյան կապակցությամբ
Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր սիրելի կնոջս՝ Անահիտի, ծննդյան տարեդարձն է: Հրաշալի զուգադիպությամբ, մի քանի տարվա տարբերությամբ, մենք ծնվել ենք տարվա նույն օրը, և այդ դյութական կապը ուղեկցել է մեզ միասին ապրած բոլոր տարիների ընթացքում:
Անահիտի հետ մեր ապրած կյանքի մասին կարելի է պոեմներ գրել և ֆիլմեր նկարել, թեև նա այդ ամենի մասին համեստորեն լռում է, և շարունակում է ապրել արդեն սովորական դարձած իր բազմազբաղ կյանքով՝ աշխատում է միջազգային խորհրդատվական ընկերությունում, մի շարք բարեգործական ծրագրեր վարում արդեն երկար տարիներ, դաստիարակում մեր չորս երեխաներին, ակտիվ զբաղվում տարբեր սպորտաձևերով և ճանապարհորդում՝ իր փորձը կիսելու և դասավանդելու երիտասարդներին: Եվ այդ ամենով հանդերձ, շարունակում է լինել կանացի, երիտասարդ էներգիայով լի, հմայիչ և բարի!
Այս ամառ, երբ ես հայտնվեցի անազատության մեջ, Անահիտը ոչ միայն իր վրա վերցրեց ամբողջ ընտանիքի բեռը, այլև գլխավորեց իմ ազատության համար մղվող ողջ պայքարը, օրնիբուն աշխատելով, մաքառելով, ելույթներ և հանդիպումներ ունենալով՝ տարածելու ճշմարտությունը, պատռելու կեղծիքը, և մոտեցնելու արդարության հաղթանակը: Այս դժվարին պայքարը նոր որակներ բացահայտեց Անահիտի մոտ, դրսևորելով իր աննկուն ոգին, հետևողականությունը և համառությունը, միաժամանակ և վեր հանելով իր անսահման նվիրումը մեր ընտանիքին, մեր հայրենիքին, և մեր բոլորի հավաքական նպատակներին:
Այսօր, մեր ընտանիքի համար այս նվիրական օրը, ցանկանում եմ հերթական անգամ իմ անսահման երախտագիտությունը հայտնել սիրելի կնոջս, երեխաներիս հերոսական մայրիկին և կյանքիս անբաժան ընկերոջը: Սիրում եմ քեզ, խոնարհաբար հպարտանում եմ, որ Աստված քեզ պես կին է պարգևել, և խնդրում եմ Աստծուց միշտ երջանկության շողերով ջերմացնել քեզ!




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...