Հաղորդագրություն՝ Արցախից. ի՞նչ հայտարարեց Արայիկ Հարությունյանը
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը եղել է իմ կողմից, սկզբնական փուլում համագործակցված ունեցել ենք մի տարբերակ, որն իմ առաջարկության եւ խնդրանքով փոխվել է այս տարբերակին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նաեւ հավելեց. «Բայց երկրի կայունությունն ավելի կարեւոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը: Սահմանադրության փոփոխությունը մեր երկրի անվտանգության առումով որեւէ բան չի ավելացնելու: Սահմանադրությունը չփոխվելով մեր երկիրը չի քանդվելու, չի կորցնելու որեւէ բան: Ընդամենը կար մտահոգություն. Քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ մարդու՝ երկրի նախագահի ձեռքին: Իսկ նոր իշխանություն ձեւավորելու համար պետք էր գնալ արտահերթ ընտրությունների, իսկ արտահերթ ընտրության գնալու միակ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն էին, ընտրել եմ այդ ճանապարհը: Այսօր դրա կարիքը, բարեբախտաբար, չկա, քանի-որ ամեն ինչ կենտրոնացված չէ նախագահի ձեռքին:
Իհարկե, նախագահի լիազորություններով է պետնախարարը օժտված այդ լիազորություններով, բայց գոնե եղած մտահոգությունները այսօր ֆունկցիաների բաժանման արդյունքում կարծես թե, լուծված է: Դրա համար սահմանադրական փոփոխությունների հարցում վռազելու որեւէ անհրաժեշտություն չունենք»:
Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախի ԱԺ նախագահին՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...