Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Վրաստանում 1600 բեռնատար մեքենա է կանգնած․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Այս պահին հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում՝ «Վերին Լարս» անցակետում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, վստահեցնելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լուծման ուղղությամբ։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ Թբիլիսիի մոտ արգելափակված հայկական բեռնատարներին շուտով թույլ կտան շարունակել երթևեկությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է գերատեսչության ներկայացուցչի ու Վրաստանում ՀՀ հյուպատոսի պաշտոնակատարի՝ Թբիլիսի կատարած այցի արդյունքում:

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ՝ անվտանգության խնդիրներից ելնելով։
«Ներկայումս Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետևում է թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Նախարարությունը նաև օպերատիվ աշխատում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում խնդիրը լուծվի», — նշել են նախարարությունից։

Վերին Լարսի անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները նվազում են Լարսի անցակետի թողունակության վերականգնման շնորհիվ։ Հայկական բեռներով մեքենաների համար թողունակությունը նույնն է՝ օրական մոտավորապես 160-170 մեքենա։

Ինչ վերաբերում է Փոթի-Կովկաս երթուղով լաստանավի գործարկմանը, ապա Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նախկինի պես հստակ ժամկետների մասին տեղեկություն չունի։ Գերատեսչությունից նշում են, որ ուշացումը մեծապես կապված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։ Սակայն հայկական կողմն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում առաջացած դժվարությունները հաղթահարելու և ծովով հաղորդակցությունը շուտափույթ գործարկելու նպատակով։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: