ՖՈՏՈ. «Երազ» թաղամասի նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցն ընկել, մահացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում նշված հասցեում նորակառույց շենքի 5-րդ հարկում մաքրման աշխատանքներ կատարելիս, ջեռուցման հորանից վայր է ընկել և մահացել։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ մահացած Հ․ Խաչատրյանն աշխատում էր «Ժորժիկ Սարգսյան» ԱՁ-ում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...