Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ

Սա ոչ միայն մեր ընկերության, այլ առհասարակ սեյսմիկ անվտանգության խնդիր է. «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյան

No description available.

«ԱՍԿԵ Գրուպ» բաց բաժնետիրական ընկերությունը, որը պողպատաձուլական ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 10 տարի և հայտնի է բարձրորակ պողպատե ամրանների արտադրությամբ, ահազանգում է շուկայում առկա կեղծիքի մասին։ Մասնավորապես, հայտնվել է արտադրող, որն իր ամրանային ձողերի վրա սեփական անվան փոխարեն ապօրինաբար մակնշել է «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության կրճատ անվանումը՝ «ASCE»-ն։

Ընկերության ներկայացուցիչներն այս դեպքի մասին տեղեկացել են պատահաբար, երբ որակի հսկողություն իրականացնող համապատասխան մասնագիտացված լաբորատորիայից հայտնել են, որ իրենց մոտ փորձաքննության ենթակա «ASCE»  (կեղծ) մակնշմամբ պողպատե ամրանը չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին։

 «Բնականաբար, այս հանգամանքը մեծ անհանգստություն առաջացրեց մեզ մոտ, քանի որ արտադրության ողջ գործընթացում մենք համապատասխան հսկողություններն իրականացնում ենք, և առավել քան վստահ ենք, որ «ԱՍԿԵ Գրուպ»-ի արտադրանքը համապատասխանում է որակի բոլոր չափանիշներին։ Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ կեղծ գովազդով անբարեխիղճ արտադրողը փորձել է առավելագույնս նմանակել մեր Ընկերության արտադրանքը։ Սակայն տարբերություններն ակնհայտ են թե՛ տառատեսակի, թե՛ մետաղի գույնի և, բնականաբար, որակի առումով»,- մանրամասներ է ներկայացնում «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյանը։

ՀՀ կառավարության 2021թ․ N607-Ն որոշմամբ հաստատված «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգ»-ի պահանջների 29-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում՝ ոչ ավելի քան 1.5 մետր հեռավորությամբ։

 «Առհասարակ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տեխնիկական կանոնակարգերի նպատակը համապատասխան անվտանգություն ապահովելն է։ Տվյալ ընկերության արտադրանքը նույնիսկ չի համապատասխանում որակի ստանդարտներին և  սեյսմակայունության, առհասարակ  շինարարության առումով բազմաթիվ ռիսկեր է պարունակում։ Սա ոչ միայն մեր ընկերության, այլ առհասարակ սեյսմիկ անվտանգության խնդիր է»,-նշում է «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքն ուղղակիորեն վարկաբեկում է իրենց Ընկերության տարիների ընթացքում ձեռք բերած բարի համբավն ու հեղինակությունը, ուստի իրենք հետևողական են լինելու պաշտպանելու իրենց օրինական շահերը, առավել ևս, երբ խոսքը մարդկանց կյանքին և անվտանգությանն է վերաբերում։ 

ՀՀ ոստիկանությունը օրերս հայտնաբերել է «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության անունից կեղծ գովազդով սպառողներին մոլորության մեջ գցող Ընկերության արտադրամասը: Հարուցվել է քրեական գործ։

Կեղծ, անորակ և տեխնիկական պահանջներին չհամապատասխանող արտադրանք ձեռք բերելու և օգտագործելու ռիսկերից խուսափելու համար «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյանը կոչ է անում սպառողներին իրենց արտադրանքը գնել բացառապես «ԱՍԿԵ Գրուպ»-ի գործընկեր կազմակերպություններից, մասնավորապես Միկմետալ ՓԲԸ միջոցով: