Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ

Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը հայտարարություն է տարածել

Այս շաբաթ իր տեսլականը և առաջնային նպատակները հրապարակեց  «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն ստեղծվել է Հայաստանում գործող անվտանգային, ռազմամարզական ու կրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից 2022 թվականին։

Միավորման հիմնադիր անդամներն են «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ-ն, «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ն, «Գոյատևման գիտակրթական կազմակերպություն «ՀԵՆՔ»» ՀԿ-ն, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամը, «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, ռազմական և ազգայի անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը և իրավաբան, ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։

Միավորումը  մասնակցել է ոլորտի մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված դրամահավաքային և համագործակցային հարթակի «Armenian Peace» ստեղծմանը։

«Միավորումը իր գործունեության շրջանակներում ներկայումս ակտիվորեն աշխատում է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական  և ռազմավարական դաշտ ձևավորելու, ինչպես նաև համագործակցային լայն շրջանակ ստեղծելու ուղղությամբ», - նշեց միավորման տնօրեն Գայանե Հայրապետյանը։

Միավորման նպատակների շարքում նշվում են ռազմական և անվտանգության խնդիրներով զբաղվող ու հարակից ոլորտներում գործունեության իրականացնողների միավորման միջոցով համընդհանուր իրավունքների պաշտպանությունն ու շահերի սպասարկումը, անվտանգության և հարակից ոլորտներում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների, միջոցների, ձևերի ու եղանակների հետազոտությունը, մշակումը և ներդրումը, համագործակցությունը տեղական եւ օտարերկյա միավորումների հետ և այլ հիմնարար սկզբունքներ։