Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Պետությունները կայանում, ամրանում, հզորանում և հարգանք են վաստակում, երբ հավատարիմ են մնում ու սրբորեն պահպանում են պետականության հիմքում ընկած արժեքներն ու գաղափարները. Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պետությունները կայանում, ամրանում, հզորանում և հարգանք են վաստակում, երբ հավատարիմ են մնում ու սրբորեն պահպանում են պետականության հիմքում ընկած արժեքներն ու գաղափարները:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 33 տարի առաջ ընդունեց Հայաստանի Անկախության Հռչակագիրը՝ հստակ հայտարարելով, որ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը հռչակում է՝ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

Այս փաստաթուղթն է Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հիմքում: Սահմանադրություն բառն ինքնին խոսում է այն մասին, որ այդ փաստաթղթում դրվել են սահմաններ բոլոր իշխանությունների համար, որոնց հատելը նշանակում է խարխլել պետականության հիմքերը:

Հռչակագրի ընդունումից 33 տարի անց մենք այսօր կանգնած ենք Արցախի հանձնման ու Հայաստանի ինքնիշխանության կորստի լրջագույն մարտահրավերների առջև:

Հռչակագրից ընդունումից 33 տարի անց Հայաստանի իշխանությունները Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայատարարություն են արել, իսկ Ադրբեջանը դրանից ոգևորված՝ նոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ խորացնելով թշնամանքն ու ագրեսիայի վտանգը:

Մեր ժողովրդին ամեն օր քարոզվում է, որ մենք անզոր ենք, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարող ոչինչ փոխել: Ամեն ինչ արվում է՝ կոտրելու մեր ազգի ողնաշարը, զրկելու մեզ մեր ազգային արժանապատվությունից, գաղափարից՝ արժեզրկելով պայքարն ու դիմադրությունը: Դա արվում է այն դեպքում, երբ սպառնալիքներն օրեցօր ուժգնանում են: Մեզ նախևառաջ փորձում են զինաթափել հոգեպես և բարոյապես: Հենց այդ պատճառով էլ պետք է ավելի ամուր կառչել արժեքներից ու գաղափարներից, հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք դրվել են հայոց անկախ պետականության հռչակման հիմքում:

Երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանին հարց էին տալիս անկախության մասին, նա ասել է. «Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը...»: