Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Իմ նպատակը Հայաստանի անվտանգության ապահովումն է և սոցիալական վիճակի բարելավումը․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ վերջին տարիներին Սփյուռքը քայքայված է։ 

  1. -ի այն հարց-դիտարկմանը, որ նույն խնդիրը կա երկրի ներսում. հասարակությունը բաժանված է բևեռների՝ սևերի և սպիտակների, նույնիսկ զոհվածների և անհետ կորածների հարազատների մեջ տարանաջատում կա, երկրում բազում քաղբանտարկյալներ կան, արդո՞յք ՌՀՄ նախագահն այս ամենում տեսնում է իշխանությունների «բաժանիր, որ տիրես» գործելաոճը․ Աբրահամյանը  համաձայնեց դիրտարկմանը և հակիճ ներկայացրեց խնդրի լուծման իր տեսլականը։

«Ձեր թվարկած օրինակներն ամբողջը չէին։ Օրինակ՝ եկեղեցին, որի դեմ ինչ-որ սեկտաներ են գործում, ինտելիգենցիա, կարելի ասել, չկա։ Օրինակ՝ մշտապես միջոցառումներ և համատեղ ծրագրեր ենք արել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, սակայն այսօր, իշխանությունից վախենալով, չեն թողնում, որ այնտեղ միջոցառումներ անենք։ Պետք է միվորվել և ասել, որ այսպես չի կարելի։ Կարծում եմ, ժողովուրդը մեղք չունի, պետք է բացատրել։ Մեր հույսը երիտասարդներն են, որ պետք է կանգնեն և ասեն, որ իրենք այսպիսի պետություն չեն ուզում ունենալ։ Անընդհատ հանձնվելով՝ ոչ մի խնդիր չենք կարող լուծել։ Մեզ ռեֆորմներ են  պետք և դա կարող է լինել, օրինակ, առաջիկայում սպսվող Երևանի ավագանու ընտրությունները։ Ձեր բարձրացած հարցին,  պետք է նաև պատասխանեն քաղաքապետի ընտրություններին մասնակցող ուժերը: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեն Արցախի հարցի, միասնականության Ձեր նշած տեսլականի մասին, որքանո՞վ է այն իրատեսական։ Երևանը ՀՀ բնակչության 40 տոկոսն է։

Վարչապետն էլ էր խոստանում միացում, ասում էր որ միասնական ենք լինելու, պայքարելու ենք, բայց հակառակը դուրս եկավ։ Հասարակական կառույցները չեն էլ կարողում խոսել, ինչ-որ կարծիք ներկայացնել և բնավ քանդելու համար չեմ ասում, ասում եմ կառուցելու համար։ Ինքս էլ, որքան հնարավորություն ունեմ, փորձում եմ կառուցել, ներդրողներ բերել։ Միայն մենք կարող ենք մեզ պաշտպանել, այդ ժամանակ կհաղթահարենք ամեն ինչ։  Ես ամեն ինչ անում եմ տետեսկան զարգացման համար, առաջարկում եմ պետությանը՝ համագործակցություն, որից իրենք մշտապես հրաժարվում են։ Եթե իրենք այսօր էլ հրավիրեն, պատրաստ եմ ներդրողների հետ հանդիպումներ կազմակերպել։ Իմ նպատասկը Հայաստանի անվտանգության ապահովումն է և սոցիալական վիճակի բարելավումը»,- ասաց Արա Աբրահամյանը։