Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Սեպտեմբերի 17-ին դրե՛ք Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի սկիզբը, իրականացրե՛ք իշխանափոխություն․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքը՝ առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, քաղաքացիների հետ հանդիպում է Էրեբունի համայնքում։ Նա հորդորեց, որ նրանք իրենց քվեով քաղաքական փոփոխություններ իրականացնեն։ Հայտնի պատմական անուն կրող համայնքի՝ Էրեբունիի բնակիչներին, Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին և բեկում մտցնել մեր երկրի կյանքում՝ ապահովելով անվտանգություն, խաղաղություն և զարգացում։

«Կոչ ենք անում սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ընտրությանը, որը համապետական նշանակության ընտրություն է, և դուք հնարավորություն ունեք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովել՝ իշխանափոխություն իրականացնելով։ Ակտիվորեն մասնակցե՛ք սեպտեմբերի 17-ի ընտրություններին, դրե՛ք Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի սկիզբը և իրականացրե՛ք իշխանափոխություն»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը մասնակցում է ընտրություններին ամբողջական իշխանափոխության ծրագրով։

«Մենք կոչ ենք անում մերժել գործող ապօրինի իշխանությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ձեզ՝ խոստանալով խաղաղություն և անվտանգություն, իսկ այսօր նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և հարցականի տակ դնում ՀՀ գոյությունը։ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրք-ադրբեջանական զույքի բոլոր նախապայմանները, բավարարում նրանց պահանջները․ արդյունքում 120 հազ․ արցախցիներ հայտնվել են պաշարման մեջ։ Արցախին լքել և ուրացել է Նիկոլ Փաշինյանը»,-նշեց դաշինքի առաջնորդը։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի անկախության օրվան։ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել և ցույց տալ աշխարհին, որ Արցախը մենակ չի մնացել, Արցախը ուրացել է գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Երևանի ավագանու ընտրությունը երկրում իշխանափոխություն իրականացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորություն է»,-ասաց նա։