Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրությամբ՝ ընտրելու եք նաև Հայաստանի ուղղությունը․ «Մայր Հայաստան» դաշինքն Էրեբունիում է

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Էրեբունի վարչական շրջանում են։ Նրանք Ազատամարտիկների այգուց մեկնարկեցին իրենց ուղիղ շփումները քաղաքացիների հետ։

Իսկ երեկոյան 18։30–ին Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 23 հասցեից տեղի կունենա երթ։

Երևանում անհնար է դառնալու ցանկացած բարեփոխում, որը չի իրականացվի կենտրոնական իշխանության թրի տակ՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Հետեւաբար, ասաց նա, ովքեր կասեն՝ իբր իրենք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր քաղաքապետ են աշխատելու, նշանակում է՝ կա՛մ մոլորյալ են, կա՛մ ստախոս։

«Երեւանի կառավարումը եւ արդիականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ լինի ամբողջական իշխանափոխություն, եւ երբ հնարավոր լինի բարեփոխել կառավարման համակարգը։ Կենտրոնական իշխանությունից կախվածությունը հնարավորություն չի տա տեղական ինքնակառավարում իրականացնել»,-վստահեցրեց նա։

Սա է պատճառը, որ «Մայր Հայաստան» դաշինքը համապետական եւ տեղական նշանակության բոլոր խնդիրների լուծումը տեսնում է ամբողջական իշխանափոխության միջոցով եւ համոզված է, որ ամբողջական իշխանափոխությունը ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ հանրապետությունում հնարավորություն կտա իրական ու դրական փոփոխություններ իրականացնել։ Իսկ ամենագլխավորն այն է, ասաց Անդրանիկ Թեւանյանը, որ ամբողջական իշխանափոխությունը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման երաշխիքն է։

«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրք-ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները, բավարարում է նրանց պահանջները, որի հետեւանքով մեր 120 000 արցախցիներ հայտնվել են պաշարման մեջ, հարցականի տակ է հայտնվել Հայաստանի գոյությունը,-նշեց նա,-Սեպտեմբերի 17-ին ընտրելու եք ոչ միայն ավագանի, այլ նաև Հայաստանի ուղղությունը․ դեպի պատերա՞զմ, թե՞ դեպի խաղաղություն, դեպի պարտությո՞ւն, թե՞ դեպի հաղթանակ, դեպի անվտանգությո՞ւն, թե՞ դեպի նորանոր կորուստներ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձեր «ո՛չ»-ն ասել վարվող քաղաքականությանը»։

«Մայր Հայաստան» դաշինքի կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։