Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ինչպես սատանան՝ խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախի մասին հարցից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին մոտեցան ոստիկաններ եւ սկսեցին հետաքրքրվել, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն դաշինքի անդամները։ Անդրանիկ Թեւանյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է ոստիկանների դիրքորոշումը Արցախի հարցի մասին, արդյոք նրանք ե՞ւս Փաշինյանի նման կարծում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այս հարցը լսելով՝ ոստիկաններն անմիջապես հեռացան։

Անդրանիկ Թեւանյանը եզրակացրեց․ «Ստացվում է՝ ինչպես սատանան խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցից։ Նրանք անմիջապես փախչում են տարածքից՝ ասելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Բայց սա քաղաքական հարց չէ, սա անվտանգային խնդիր է»։

Փաստացի, նշեց նա, եթե ոստիկանությունը սպասարկում է գործող իշխանությանը, դրանով խախտում է ՀՀ օրենսդրությունը, մինչդեռ ոստիկանությունը պետք է պաշտպանի մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը։

«Իրենք իրավունք չունեն, ուսադիր կրելով հանդերձ, ընդունելու մեր օրենսդրությանը հակասող մոտեցում։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը պետական հանցագործություն է եւ խաբեություն ընտրողներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընտրողներին, որ հետապնդելու է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ բերելու է խաղաղություն, իսկ հիմա տեսնում ենք, որ փաստացի Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ նպաստելով Արցախի պաշարմանը»,-նշեց քաղաքապետի թեկնածուն։

Այս ամեն ինչին «Ո՛չ» ասելու համար նա քաղաքացիներին հրավիրեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, գալ Ազատության հրապարակ՝ Արցախի Անկախության օրվան նվիրված հանրահավաքին՝ ցույց տալու, որ Արցախը մենակ չէ, Արցախն ուրացել են իշխանությունները, բայց ո՛չ ժողովուրդը։