Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

«Երևանում անշարժ գույքի գների զսպման քայլեր ենք ձեռնարկելու». քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան

Խորհրդային միության փլուզումից հետո բազմաթիվ գործարանային շինություններ սեփականաշնորհվեցին, բայց դրանց մի մասը այդպես էլ մնաց լքված և դարձավ բեռ Երևանի համար։ Այդպիսի տարածքներ առկա են ոչ միայն Երևանի ծայրամասային հատվածներում, այլև քաղաքի առանցքային փողոցներում։


Դավիթ Խաժակյանը նշում է, որ այսօր կա բնակելի և կոմերցիոն տարածքների նկատմամբ մեծ պահանջարկ, որն այսօր բավարարվում է խիտ կառուցապատման միջոցով, ինչն անընդունելի է։ Նրա խոսքով սեփականատերերը չեն ցանկանում
ներդրում կատարել իրենց պատկանող լքված և անբարեկարգ տարածքներում և ոչ էլ ցանկանում են օտարել այդ տարածքները։


Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (թիվ 11 քվեաթերթիկ) պնդում է, որ խնդիրը հնարավոր է լուծել այդպիսի լքված մեծածավալ շինությունների վրա պրոգրեսիվ գույքահարկի կիրառմամբ։ Այսինքն, տարեցտարի մեծածավալ լքված տարածքի սեփականատերը ստիպված է լինելու վճարել ավելի բարձր գույքահարկ, քան նախորդ տարիներին։ Սա կնպաստի, որպեսզի սեփականատերը կա՛մ ներդրում իրականացնի այդ տարածքում, կա՛մ օտարի գույքը՝ հնարավորոթյուն տալով այլ ներդրողներին օգտվել այդ տարածքի հնարավորություններից։


Սրանով կբարձրանա Երևանում անշարժ գույքի կառավարման արդյունավետությունը, իսկ տարածքների նկատմամբ պահանջարկի բավարարմամբ կնվազեն անշարժ գույքի արժեքները։