Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում, պարտվողական մտածելակերպը տանելու է անդունդ․ Ռուբեն Վարդանյան

Առանց Արցախի չի լինելու Հայաստան, և առանց Հայաստանի չի լինելու Արցախ։

Այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ, « Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն իր և Մանե Թանդիլյանի համատեղ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ մենք իրավունք չունենք պարտվողական մտածելակեպով ապրել, մենք իրավունք չունենք նաև հրաժարվել Արցախից։

Ըստ Արցախի նախկին պետնախարարի՝ այդ ամենը մեզ տանելու է անդունդ և մենք այդ ամենին չենք կարող համաձայնել։

Ռուբեն Վարդանյանն Արցախի հարցում հորդորեց միավորվել և թույլ չտալ, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս և հայաթափվի։

Նա մեկ անգամ ևս նշեց, որ իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում, որովհետև պարտվողական մտածելակերպը տանելու է անդունդ։

Բացի այս, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգողը նաև հայտարարեց, որ իրենք կարևորել են Երևանի ավագանու ընտրությունները, հետևաբար, քաղաքացիները պետք է տեսնեն, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը նոր գաղափարներ և մոտեցումներ է բերելու։

«Մեծ մեգապրոյեկտներով մենք պետք է փոխենք իրավիճակը։ Մարդիկ Երևանը պետք է իմանան  ոչ միայն  որպես պատմական քաղաք, այլ քաղաք, որտեղ տարբեր գաղափարներ են իրականացվում։ Երևանը պետք է կարևոր քաղաք դարձնել ամբողջ աշխարհի համար, այդ ամբիցիան մենք ունենք, որը հիմնված է մեր փորձի վրա»,- նշեց հասարակական-քաղաքական գործիչը՝  կարևորելով այս հարցում նաև Սփյուռքի դերը։