Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Երեւանում պայքարը գնալով թեժանում է իշխանափոխությունը հեշտ չի տրվում. Մանե Թանդիլյան

Նախընտրական արշավը թեւակոխում է վերջին փուլը եւ լարվածությունը գնալով թեժանում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ- Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Այո, իշխանափոխությունը հեշտ չի տրվում եւ դա պետք է լինի անցնցում՝ ընտրությունների միջոցով: Մենք պայքարում ենք, որ Հայաստանում իշխանության գա այնպիսի ուժ, որ վերականգնվի Արցախի նկատմամբ վերաբերմունքը, որպեսզի ՀՀ իշխանությունները լինեն այնպիսին, ում մտքում է Արցախը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դրա համար ենք մենք պայքարում: Մենք դա անելու ենք օրենքի սահմանում եւ որակով»,ասաց նա: 

Թանդիլյանի խոսքով, Երեւանում իրենց հաղթանակով իշխանության կգա մի ուժ, որի լոգոտիպում Արցախն ու Հայաստանը միասին են. «Ես շատ կարեւոր եմ համարում երեւանցիների փոփոխության պատրաստակամությունը հենց մեր ուժի միջոցով, որի համար կարմիր գիծ է եղել Արցախը, եթե չասեմ հիմնադրման պատճառ: 

Մենք չենք կարող Արցախի խնդիրը թողնենք այսպես ինքնահոսի այն իշխանության ներքո, որը արդեն հրաժարվել է Արցախի շահերի պաշտպանությունից: Տեսնելով, որ մեր համախոհներն ընդլայնվում են, մենք տեսնում ենք, որ ժողովուրդը դեմ է այն գծին, որը վարում է այսօրվա իշխանությունը: Ես կարծում եմ, որ Երեւանում փոփոխությունները բերելու են համատարած փոփոխության ամբողջ Հայաստանում»:

Իր հերթին Արցախի անվտանգության և զարգացման ճակատի գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանը կոչով դիմեց երեւանցիներին. «Ամեն անգամ, երբ մտնում ենք ճոխ սուպերմարկետներ առեւտուր անելու, երբ անհոգ  զբաղվում եք ձեր ամենօրյա գործերով, հիշեք, որ այդ պահին  ձրե հայրենակիցը կանգնած է հերթերում իր երեխայի համար 200 գրամ հացը ստանալու կամ գոնե մի փոքր խմորի գունդ ստանալու համար, ու տառապում է, որ բացի դրանից այլ բան չունի տալու իր երեխային: Ես սա ասում եմ, ոչ թե որ դուք էլ տառապեք, այլ զգաք պահի լրջությունը եւ ճիշտ հետեւություն անեք, որպեսզի գործեք եւ ժամ առաջ կասեցնեք Հայաստանի գործող իշխանությունների ազգակործան ընթացքը»: