Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին

ԱՄՆ-ն չի ճանաչում Արցախի ընտրությունները

Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք կրկնում ենք Լաչինի և Աղդամի ճանապարհների անհապաղ և միաժամանակ բացման մեր կոչը՝ ապահովելու անհրաժեշտ մարդասիրական պարագաների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին, ինչպես որ պետքարտուղարն արել է իր հայտարարություններում, չձեռնարկել գործողություններ, որոնք մեծացնում են լարվածությունը կամ շեղում այդ նպատակից:

Բացի այդ, մենք մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի ունեցան վերջերս»,- նշել է նա։

Միլլերի խոսքով, Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ չլուծված հարցերն ուղղակի երկխոսության միջոցով լուծելու համար, և այդ պատճառով պետքարտուղար Անտոնի Բլինքենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հետևողականորեն ներգրավված են այս գործընթացում և «մենք շարունակելու ենք մեր հետևողական մասնակցությունը»։

Հարցին, թե արդյոք Պետդեպարտամենտը զոհաբերում է մարդու իրավունքները հանուն խաղաղության բանակցությունների, Միլլերը պատասխանել է. «Ես հենց նոր պարզ հասկացնել տվեցի, որ մենք ցանկանում ենք, որ երկու ճանապարհները վերաբացվեն՝ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու համար: Պետքարտուղարը, ինչպես նաեւ Պետքարտուղարության այլ ներկայացուցիչներ հանգստյան օրերին այդ հյարցը հստակ պարզաբանել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին: Այնպես որ, ես ընդհանրապես համաձայն չեմ այդ բնութագրման հետ»:

Հարցին, թե Իլհամ Ալիևի հետ զրույցի ժամանակ Բլինքենը հիշատակե՞լ է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ կոնկրետ տվյալներ չունի։ «Այդ կոչերը վերաբերել են տեղում ստեղծված ճգնաժամային իրավիճակին և այն կարգավորելու փորձերին»,- նշել է նա։