Հայտնի է, թե ինչ օգնություն է ռուսական կողմն անցկացրել Արցախ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:
Այս մասին հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն։
Ստորև ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը.
1.Սնունդ՝ 1000 փաթեթ
Յուրաքանչյուր փաթեթում ներառված է․
- Արևածաղկի ձեթ 0,9լ - 1հատ
- Շաքարավազ 1 կգ - 1 հատ
- Ցորենի ալյուր 2 կգ - 1 հատ
- Մակարոն 500 գր - 3 հատ
- Հնդկաձավար 1 կգ - 1 հատ
- Կորեկ 1 կգ - 1 հատ
- Սպիտակաձավար 1 կգ - 1 հատ
- Վարսակի փաթիլներ 0,5 կգ - 1 հատ
- Շոգեխաշած միս 0,5 կգ - 5 հատ
Մեկ փաթեթի ընդհանուր քաշը՝ 11,4 կգ։
2.Անկողնային պարագաներ՝ 270 փաթեթ
Յուրաքանչյուր փաթեթում ներառված է․
- Անկողնային պարագաների հավաքածու - 1 հատ
- Բարձ - 1 հատ
- Ծածկոց - 1 հատ:
3.Հիգիենայի պարագաներ՝ 200 փաթեթ
Յուրաքանչյուր փաթեթում ներառված է․
- Ատամի խոզանակ - 3 հատ
- Օճառ - 10 հատ
- Ջերմաչափ - 1 հատ:
4.Մանկական պարագաներ՝ 192 փաթեթ․
Յուրաքանչյուր փաթեթում ներառված է․
- Մանկական կիսել - 1 հատ
- Վիտամինային պաստեղներ - 3 հատ
- Ատամի խոզանակ - 1 հատ
- Մանկական խյուս - 1 տուփ (8 հատ)
- Ձկան յուղ երեխաների համար (պատիճներով) - 1 հատ
- Մանկական ցանափոշի - 1 հատ:
«Հումանիտար օգնությունը տրամադրվելու է մեր բնակչությանը, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրության մեջ:




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ Հայաստան