Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ընտրություններում Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության վարչության հայտարարությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրութունների վերաբերյալ

Հայաստանում 1995-96 թվականներից սկսած ավանդույթ դարձավ, որ ընտրություններում մշտապես հաղթում է իշխանությունը:

Իրականում 1995 թվականից ի վեր Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել երկու անգամ, ընդ որում երկու անգամ էլ իշխանությունը նախ փոխվել է դե ֆակտո, որից հետո միայն ընտրություններով «լեգիտիմացվել է» (1998 թ․, 2018 թ․)։

Չնայած այդ ամենին՝ ԱԺՄ կուսակցությունը մասնակցել է բազմաթիվ ընտրությունների՝ համոզված լինելով, որ միայն պայքարելով կարելի է կոտրել իշխանության վերարտադրման «կախարդական օղակը», մյուս կողմից՝ ընտրությունների ժամանակ պայքարը հնարավորություն է տալիս տարածել գաղափարներ և ձեռք բերել համախոհներ։

Մեզ համար բացառություն էր 2021 թ․արտահերթ ընտրությունները։ Մենք կտրականապես դեմ էինք, որպեսզի այդ իրավիճակում Հայաստանում տեղի ունենային ընտրություններ։ Դա սովորական ընտրություն չէր, այդ ընտրություններով որոշվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ այդ ծանր ու պատասխանատու խնդիրը դնել այնպիսի վարկաբեկված ու չաշխատող մեխանիզմի վրա, ինչպիսին ընտրություններն են, անընդունելի էր։

Այժմ տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրություններ։ Մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Այդ ուժերի մեջ, ամենայն հավանականությամբ, կան արժանի ուժեր, սակայն հիմնական մրցակցությունն, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընթանում է 4 ուժերի միջև (Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան, Մանե Թանդիլյան)։

Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր Երևանը, որն անկախության տարիներին մեծ զարգացում է ապրել, և ուզում ենք, որ մեր քաղաքը կառավարեն բանիմաց, ազնիվ, երկրին ու ժողովրդին նվիրված մարդիկ։ Սակայն այս ընտրությունների կարևորությունը չի սահմանափակվում միայն դրանով․ այս ընտրությունների կարևորությունն այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ վիճակի հիմնական պատասխանատուն ներկա իշխանությունն է, որից պետք է անհապաղ ազատվել՝ օգտագործելով նաև այս հնարավորությունը։

Հիմնական մրցակից 4 ուժերից մեկը իշխանությունն է, մյուս երկուսը կապված են եղել իշխանության հետ և միայն մեկն է, որին մենք դիտարում ենք որպես սկզբունքային ընդդիմադիր ուժ։ Դա «Մայր Հայաստան» դաշինքն է և դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Վերջինս նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարն այս իշխանության դեմ՝ անկախ ընտրությունների արդյունքներից, ինչը նույնպես մեզ համար կարևոր գործոն է։

Սկզբունքային է նաև այն, որ Անդրանիկ Թևանյանն առաջին օրվանից եղել է այս իշխանության կոշտ քննադատը և կանխատեսել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը, պայքարել Արցախի անվտանգության և անկախության համար։

Հաշվի առնելով այս ամենը՝ Երևանի ավագանու ընտրություններում մենք պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքին ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ կոչ անելով մեր համախոհներին ու բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին և իրենց քվեն տալ «Մայր Հայաստան» դաշինքին։

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան