Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Երկու ճակատով տեղեկատվական հարձակում

Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում տեղեկատվական հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ՝ նաև բնապահպանական թեմաներով: Ի մասնավորի, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծանր խնդիրներ կան, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Այդ թվում՝ լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունն ու, ի մասնավորի, մեր տնտեսության մեջ առաջնային դիրքում գտնվող Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատը, որը մշտապես գլխավորում է 1000 խոշոր հարկատուների ցուցակը:

Այն, որ ինքնին թե՛ ռազմական, թե՛ հումանիտար, թե բնապահպանական առումներով հանցագործ երկիրը մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին, փորձում հարվածել մեր տնտեսությանը, նորություն չէ: Սակայն առավել ցավալին այն է, որ մենք հաճախ ոչ միայն չենք հակադարձում, ոչ միան պատշաճ կերպով չեն բարձրաձայնում Ադրբեջանի բնապահպանական հանցագործ էության մասին, այլև որոշ դեպքերում ստացվում է, որ  ի դեմս հայաստանյան որոշ «բնապահպանների», որոնք անընդհատ տիրաժավորում են նույն թեզերը, որից էլ ատիվորեն օգտվում են ադրբեջանցիները, երկու ճակատով են թիրախավորվում են մեր տնտեսության շարժիչ ուժը համարվող միավորները, հատկապես ԶՊՄԿ-ն:

Այստեղ մեծ խնդիր ունի նաև պետությունը: Ընդ որում, եթե Ադրբեջանը պետական մակարդակով ահռելի միջոցներ է տրամադրում կեղծ քարոզչություն իրականացնելու համար, ապա մեր խնդիրը պետք է լինի նախ՝ ճշմարտությունը հասնել աշխարհին, ապա և բարձրացնել մեր հասարակության իրազեկվածության աստիճանը, որպեսզի երկու ճակատով նման հարձակումների պատճառով կեղծ պատկերացում չձևավորվի