Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ինչ հույսեր ունի Անկարան՝ Արցախում երկարաժամկետ խաղաղության հետ կապված

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անկարան ակնկալում է, որ Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ գործողություններից հետո երկարաժամկետ խաղաղություն կգա, և խաղաղության համաձայնագրի կետերը կյանքի կկոչվեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Մեկօրյա ժամկետի ավարտին նրանք՝ «Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչները» ասացին. «Մենք հանձնվում ենք, կթողնենք մեր բոլոր զենքերը և կհեռանանք այստեղից»։ Այդտեղ հողերը պատկանում են Ադրբեջանին, այդպիսի հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ամենը տանում է դեպի  երկարաժամկետ խաղաղություն, հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները, և խաղաղության համաձայնագրի կետերը հնարավորինս արագ կյանքի կոչվեն, և տարածաշրջանում խաղաղության և հանգստության մթնոլորտ կհաստատվի»,- ասել է Գյուլերը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Ղարաբաղում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Երևանը սա որակեց որպես ագրեսիա՝ ասելով, որ Ղարաբաղում հայկական ստորաբաժանումներ չկան։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, հայկական ուժերի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումը Ղարաբաղից։

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել ղարաբաղահայության ներկայացուցիչների հանդիպումն ադրբեջանական պատվիրակության հետ՝ նվիրված տարածաշրջանի հանրապետության ինտեգրմանը։

Օֆելյա Հովհաննիսյան