Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

«Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օրվա ընդմիջումից հետո սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում: Հասարակական-քաղաքական գործիչ, կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանն ասում է՝ շարժումն առաջացել է երկրի և բոլորիս անվտանգության սուր սպառնալիքների զգացողությամբ և դրանց ինչ-որ կերպ դիմակայելու նպատակով: «Շատ հստակ է հանրային գիտակցությունը, որ այդ սպառնալիքների առանցքային մեղավորը գործող իշխանությունն է և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ուստի շարժման կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է: Յուրաքանչյուր հանրահավաք նաև ունի նպատակ ձևակերպելու այն գործողությունները, որոնք բերելու են Փաշինյանի անցնցում հեռացմանը:

Երկրորդ՝ քանի որ գտնվում ենք անվտանգային սպառնալիքների հորձանուտում, իսկ մեր աչքի առաջ Արցախում տեղի ունեցավ Պաշտպանության բանակի լուծարումը և Արցախի հայաթափումն՝ իրենից բխող բոլոր ահավոր հետևանքներով, ապա մյուս խնդիրն այն է, թե ինչպես ենք կոնկրետ այդ փորձությանը դիմակայելու: Այն արդեն սկսվել է, դրան պետք է դիմակայել համաժողովրդական ճանապարհով, առջևում այլ փորձությունների վտանգ ևս կա: Պետք է խոսել այն մասին, թե ինչ է պետք անել հիմա, որ Արցախը վերջնականորեն չկորցնենք: Ի դեպ, հանրային գիտակցության մեջ կա նման թյուր պատկերացում, որ Արցախը վերջնական կորցրել ենք: Արցախը վերջնականորեն չենք կորցրել, բայց եթե շարունակենք գնալ նույն ճանապարհով, կկորցնենք:

Այսինքն, մեր մյուս խնդիրն այն է, թե ինչպես կանխենք Արցախի վերջնական կորուստը: Իմ կարևորագույն օրակարգը նաև դա է՝ խոսել այն մասին, թե ինչ պետք է անենք Արցախի վերջնական կորուստը կանխելու համար, գոնե մեկ հույս պահպանելով հետագայում Արցախը վերականգնելու համար: Վերջապես երրորդը, որը միջանկյալ է ու ածանցյալ առաջին երկուսից, թե ինչպես ենք ամրապնդում այս շարժումը, ինչպես ենք հասարակության լայն շերտերի ներգրավում, ինչպես ենք ուժեղացնում մեր կարողությունը դիմագրավելու երկրի վրա կախված այս մահասարսուռ սպառնալիքներին: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրական սպառնալիք է յուրաքանչյուրիս կյանքին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիք Չալաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում