Այն ինչ տեղի ունենցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում էր 5 տարուց ավելի. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն ինչ տեղի ունենցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում էր 5 տարուց ավելի։ Սրա մասին հնարավոր բոլոր հարթակներից ու պատեհ առիթներով բոլորս խոսում ու բարձրաձայնում էինք, փորձում բացատրել մեզ սպասող պատուհասի մասին։ Այդ օրերին, հավանաբար շատերդ կհիշեք, որ նման թեզերի մասին բարձրաձայնողները ոչ միայն իշխանության սազանդարների, այլ հանրային լայն շրջանակների կողմից անարգանքի սյունին էին գամվում և տարբեր հայհոյանքների ու լուտանքների ենթարկվում։
Էսօրվա ականատես ենք, թե ինչպես է Նիկոլը, հանրային ողջ սեգմենտին հիպնոսի ենթարկած, շարունակում է իրականցնել այն առաքելությունը, ինչի համար 2018-ին տապալեց ՀՀ պետական կարգը ու փաստացի ոչնչացրեց ՀՀ երրորդ հանրապետությունը։ Իսկ ոչնչացնելու ակորդը Նիկոլը տվեց իր վերջի հարցազրույցում, երբ լրագրողի հարցին, թե «մտածել ե՞ք,՝ ինչ են ասելու ձեզանից հետո, կամ ի՞նչ եք թողնելու ձեզանից հետո», նա ցինիկաբար պատասխանեց՝ «կթողնեմ, կտեսնեք»։
Հիմա երկու բառով, թե ի՞նչ է թողնում (դեռևս այս պահի դրությամբ) իրենից հետո երկրին պատուահասած չարիքը․ 100 տոկոսանոց ադրբեջանականցված Արցախ, 150 քառակուսի կիլոմետր ՀՀ բռնազավթված տարածք, 120 հազար տեղահանված ու փաստացի գաղթական դարձած արցախցի, եռակի անգամ մեծացած Եռաբլուր, կազմաքանդված ու դավաճանված հասարակություն, բարոյազրկված ու զրոյացված բանակ, բոլոր բարեկամ ու դաշանկից երկների հետ հարամված հարաբերություններ, ՀՀ-ի միջազգային զրո վարկանիշ։ Եթե ամփոփ՝ սա է այն Հայաստանը, որ դեռևս կա նիկոլի կառավարման ժամանակահատվածում։
Իսկ հիմա, դարձյալ համառոտ, թե ինչպիսի Հայաստան էր նա ժառանգել Սերժ Սարգսյանից, ինչ ստատուսով ու հեղինակությամբ, և մնացած բոլոր բաղադրիչներով։
Նիկոլի կողմից այդքան անհիմն քննադատված ու բացառապես պոպուլիստական պնդումներով ստեղծած պատրանքներն այն աստիճան էին, որ մարդիկ կուրորեն ու ինքնամոռաց գնացին նրա հետևից՝ մաս դառնալով պետության կործանմանը։ Մարդիկ չէին գիտակցում ու հասկանում իրենց ունեցածի գինը․ «ապահով ու անվտանգ Հայստան ասվածը» (Սերժ Սարգսյանի կարգախոսներից էր)։ Թվում էր, թե ասվածը միֆ է, և ինչ կա դրա մեջ, համ ապահով ենք, առավել ևս՝ անվտանգ, մեր համար գլուխներս կախ ապրում էինք։ Բայց, դե նիկոլանման անհայրենիքների համար դա բավարար չէր, նրանց պետք էր խառնել ամեն ինչ, ստեղծել քաոս և իրականցնել իրենց բուն առաքելությունը։
Շատերը հավանաբար չէին էլ նկատում, թե ինչ մակարդակի միջազգային հեղինակություն ուներ Հայաստանը Սերժ Սարգսյանի ժամանակ, այն նույն Սարգսյանի, ով նիկոլի ու նրա շայկայի կողմից ամենօրյա ռեժիմով դեմոնիզացվում էր։ Չէին նկատում ՀՀ կատարած միջազգային պատվիրակությունների այցերը, որոնք հարյուրակներով էին չափվում, չէին նկատում ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ գագաթնաժողովները, Ֆրանկոֆոնիայի մակարդակի բարձրաստիճան միջոցառումները (չնայած այն անցկացրեց չարիքի ռեժիմը), ուղղակի չէին նկատում հասաևակ մարդու հանգիստ ու անհոգ կյանքը։
Թերևս կհիշեք, որ ԱԺ-ում, երբ մայիսի 8-ին Նիկոլն ընտրվում էր վարչապետ, իր խոսքում առանձակի ոգևորությամբ էր խոսում Շուշիի փառապանծ հաղթանակի մասին, ոգևորված կարդում Արցախյան հերոսամարտի մասին, իսկ 2 տարի անց նրա համար Շուշին դարձավ դժգույն ու դժբախտ, անպիտան քաղաք, իսկ «Արցախ» տերմինն ընդհանրապես դուրս եկավ նրա թրքասեր լեքսիկոնից։
Հիմա, հարգելի հայրենակից, ինքդ զուգահեռ տար Սերժ Սարգսյանի թողածի ու Նիկոլի դեռևս թողածի միջև, ու հասկացիր, թե մերժելով երրորդ նախագահին ո՞նց մերժեցիր քո սեփական պետականության գոյությունն ու ինքդ քո երեխայի ապագան, ու հետևություններ արա, թե դու ի՞նչ ես թողնելու քեզանից հետո։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան