Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը դիմելու է սրման սահմանային հատվածում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ի՞նչ է լինելու Գրանադայի հռչակագրի ստորագրումից հետո, ինչո՞ւ Ալիևը չգնաց Գրանադա և ինչո՞ւ Ադրբեջանին ձեռնտու չէ ստորագրել որևէ պայմանագիր։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։

Վերջինս իրավիճակը նկարագրեց բավականին մուգ երանգներով. ասում է՝ եթե իմանանք, թե ինչ է լինելու հետո, երևի ինքնասպան լինենք։

«Ալիևի Գրանադա չգնալը պայմանավորված է գեոպոլիտիկ խաղով, որի արդյունքում Թուրքիային խոչընդոտեցին մասնակցել քառակողմ հանդիպմանը։ Ալիևի Գրանադա չգնալը պայմանավորված է նաև նրանով, որ և՛ Իրանի կողմից կա առաջարկ, և՛ ռուսական կողմից կա առաջարկ Հարավային Կովկասում խաղացողների շահերը հաշվի առնելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։

Ըստ փորձագետի, Ալիևի չգնալը Գրանադա բավական դրական գնահատեց ռուսական կողմը, և այդ հանգամանքը կարելի է կապել նրա հետ, որ Արցախի հետ կապված խնդիրներն այլևս ակտուլ չեն համարվում։

«Ադրբեջանական կողմը դիմելու է սրման սահմանային հատվածում և պահանջներ ներկայացնելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նաև կա խնդիր անկլավների վերադարձի պահով, քանի որ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ։ Ադրբեջանը տեսնում է, որ ռազմական գործողություններով ավելի մեծ ձեռբերումներ կունենա, քան որևէ պայմանագիր ստորագրելով»,- եզրափակեց Դավթյանը։

Մարիաննա Արամյան