Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Հանձնեց ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի մաս կազմող «անկլավները»

Rossaprimavera.ru-ն «Կարծիք. Լաչինի միջանցքի շրջափակումը բուն Հայաստանի շրջափակման նախերգանքն էր» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հանձնումը նախերգանք էր Հայաստանի պետականության կորստի համար: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Քաղաքական տնտեսություն հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Նիկոլ Փաշինյանը, ստորագրելով 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ, հանձնեց ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի մաս կազմող «անկլավները»»,- գրել է նա: Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանի վերահսկողությունը հայկական «անկլավների» նկատմամբ կհանգեցնի հենց Հայաստանի շրջափակմանը։ Արցախի տասնամսյա շրջափակման անալոգիայով որոշ ադրբեջանցի «էկոլոգներ» և «փախստականներ» կարող են հայտնվել «անկլավներում» և խզել Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ։ «Հանձնելով «անկլավները»՝ Փաշինյանը ապահովել է Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող միջպետական երթուղիներ Ադրբեջանի մուտքը և ապահովել ադրբեջանական զորքերի մոտեցումը նույն Իրանից և Վրաստանից մեր երկիր մտնող գազատարներին»,- ընդգծել է Մաթևոսյանը։

Նա հիշեցրել է մի քանի ամիս առաջ գրված այն զգուշացումը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը լուծարելու պահանջը Հայաստանի զինված ուժերը լուծարելու պահանջի «նախերգանք/փորձ» է։ «Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին Արցախից դուրս բերելու պահանջը նախերգանք է 102-րդ ռազմաբազայի ու ռուս սահմանապահների՝ Հայաստանից դուրս բերելու պահանջի համար»,- շարունակել է նա՝ թվարկելով հետևանքները։

Նրա խոսքով, ադրբեջանական «Խանքենդի» տեղանունի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ նախերգանք է, այնպես, ինչպես Սևանա լճի, Վարդենիս և Երևան քաղաքների առնչությամբ ադրբեջանական «Գոյչա», «Բասարգեչար» և «Էրիվան» տեղանունների օգտագործումը: «Լաչինի միջանցքի շրջափակումը նախերգանք/փորձ է բուն Հայաստանի շրջափակման համար։ Արցախի երեխաների քաղցը նախերգանք/փորձ էր Հայաստանի երեխաների սովի համար»,- համոզված է Մաթևոսյանը։ Նրա խոսքով, Հայաստանը սկսել է մտնել հայկական պետականության «ազատ անկման» ամենադժվարին փուլը:

Կ. Խաչիկյան