Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

«ՀայաՔվե»-ն շարունակում է իր նախաձեռնությունը

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը վաղը՝ ժամը 11-ին օրինագիծը պաշտոնապես կմուտքագրի Ազգային ժողով։ «Արցախի Հանրապետությունը, չնայած հայաթափված և զավթված է, իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ: Եվ «ՀայաՔվե»-ն առավել քան հաստատակամ է` իր սկսած գործն ավարտին հասցնելու և արգելափակելու նոր կապիտուլյացիոն պայմանագրի կնքումը, որով Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնությունը, նշենք, վերջին տարիներին գործող վարչախմբի դեմ օրենքի և ինստիտուցիոնալության տեսնակյունից միակ ռեալ և լուրջ քայլն է։ Ավետիք Չալաբյանի գլխավորած նախաձեռնությունը մի պահ հայտնվել էր ոչ միայն փաշինյանական վարչախմբի, անգամ ընդդիմության քննադատությունների թիրախի տակ։ Ընդդիմադիր շրջանակների մեծ մասը բացի կուրծք ծեծելուց որևէ քայլ չեն արել։

Ձախողելով խորհրդարանական աշխատանքը, և պայքարը փողոցում, այդ շրջանակները տևական ժամանակ թիրախավորել էին «Հայաքվե»-ին, ընդհուպ ֆեյքերով և լրատվական դաշտ աղբ նետելով վարկաբեկել նախաձեռնությունը։ Մինչդեռ այն միակն էր, որ ռեալ 58 հազար ստորագրություն կարողացավ հավաքել և այսօր էլ շարունակում է իրավական պայքարը, իսկ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո հենց իրավական ուղին է մնացել։

«Հայաքվե»-ի նախաձեռնությունը հանրային համախմբման ահռելի պոտենցիալ ունի, իսկ դժգոհ զանգվածների ալիքը կարող է իր ճանապարհից սրբել բոլորին, թե՛ գործող վարչախմբին, թե՛ նրանց իրենց անողնաշարությամբ աջակցող ընդդիմությանը։

Վերկուսակցական այս շարժումը երկրում իրական փոփոխություններ բերելու լուրջ հնարավորություն ունի։

Անահիտ Ղազարյան