Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Որպեսզի գոնե կալանքի միջոցով «պատժվեն»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, որ ընդդիմադիրները, ընդդիմախոսները, երբ որևէ թեթև քայլ են կատարում, առերևույթ չնչին զանցանք են թույլ տալիս կամ նույնիսկ մի թթու խոսք են ասում իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին, անմիջապես քրեական վարույթ է նախաձեռնվում և իրավական գործընթաց սկսվում տվյալ անհատի նկատմամբ։ Ավելին, 2018 թվականից սկսյալ կալանավորումը դարձել է Նիկոլ Փաշինյանի սիրելի գործիքակազմը. ըստ իրավաբանների, 2018-2023 թվականներին աննախադեպ քանակով է կիրառվել փախանման այդ միջոցը, մեծամասամբ՝ քաղաքական ենթատեքստով գործերով: Խոսքը թե՛ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին է, թե՛ տարբեր ակցիաների ժամանակ ընդդիմադիրների բերման ենթարկելու, ապա և կալանավորելու, թե՛ սոցցանցային գրառումների մասին:

Վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին ևս իշխանությունների «սրտի դատավորները» մեծ հաճույքով փախանման միջոց են ընտրում կալանքը կամ երկարացնում են նախկինում արդեն տրված կալանքի ժամկետը։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ ոչ քիչ դեպքերում ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ են սոցցանցերում հայհոյել, բռնության կոչեր արել, վիրավորել, նույնիսկ ակնհայտ բռնություն կիրառել, այդ թվում՝ առողջությանը վնաս պատճառելով։ Ավելին, որոշ դեպքերում անգամ հայտնի են եղել, թե ովքեր են դրանց իրականացնողները, սակայն, այդուհանդերձ, այդ դեպքերով անգամ ձերբակալություն չի եղել։ Դրա վառ օրինակը բոլորովին վերջերս Արթուր Չախոյանի հետ կապված հայտնի միջադեպն էր, երբ նրա կյանքին ակնհայտ սպառնացող անձը չձերբակալվեց։

Սրան գումարենք այն հանգամանքը, որ ընդդիմադիրների անհնազանդության ակցիաների ժամանակ բռնարարք կատարած որևէ ոստիկան առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության։ Փոխարենը, հարյուրավոր անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, իսկ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ: Այդ օրերի ընթացքում բազմաթիվ անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվել է, մի քանի տասնյակ անձինք կալանավորվել են: Արդյունքում, ինչպես շատ փաստաբաններ են նշում, ՔԿՀ-երում ուղղակի տեղ չկա։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը կալանքը դարձրել է պատժի միջոց, նորություն չէ. այդ մասին պարբերաբար բարձրաձայնում են ոլորտի մասնագետները:

Դրա համար նշվում են տարբեր պատճառներ: Դրանցից ամենահիմնականը, մեր ունեցած տեղեկություններով, վերաբերում է հետևյալին. իշխանությունները հիանալի հասկանում են, որ երբ ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ կարված այդ «գործերը» հասնեն դատարան, իսկույն պարզ է դառնալու, որ դրանց գերակշիռ մեծամասնությունը սարքված է, այդ գործերը փլուզվելու են, իսկ «մեղադրյալներն» արդարացվելու են: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ իր ընդդիմախոսները մնան անպատիժ, ուստի մեծամասնության նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է կալանքը, որպեսզի գոնե այդ երկու կամ չորս ամիսը նրանց համար համարվի պատիժ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում