Արցախի հարցը լուծել հոգուտ Ադրբեջանի․ ահա սա էր Նիկոլի սեփական կետը և 2018թ. թավշյա իշխանազավթման գլխավոր պատճառը․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ՌԴ նախագահը, մամլո ասուլիսում հստակեցրեց երկու կարևոր հարց: Փաստերը վաղուց հայտնի էին, սակայն ևս մեկ անգամ հնչեցվեցին ՌԴ ամենաբարձր մակարդակով:
1. Արցախի կարգավիճակի հարցը փակել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. Պրահայում արված և քառակողմ ընդունված իր հայտարարությամբ, որով և խորտակվել է Արցախի հարցը: Այսինքն, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգում փակված չէր համարվում և հնարավորություն կար Արցախը պահել հայկական` դրանով ապահովելով նաև Հայաստանի անվտանգությունը:
2. Երկրորդ պնդումն ըստ Վլադիմիր Պուտինի. նախորդ իշխանությունների ժամանակ բանակցային գործընթացի գլխավոր թեման եղել է Արցախի կարգավիճակի հարցը և Հայաստանի նախկին իշխանությունները (Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ) միշտ պնդել են կարգավիճակը որոշող ռեֆերենդումի անհրաժեշտությունը: Նա նշել է նաև, որ բոլորին պարզ էր, որ ռեֆերենդումը, անկախ նրանից, թե երբ կանցկացվեր` բերելու էր Արցախի անկախությանը, որովհետև ի սկզբանե պարզ էին լինելու նրա արդյունքները: Պատահական չէր, որ Ալիևը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ իր վրա ճնշում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցում:
Արցախի հարցը լուծել հոգուտ Ադրբեջանի: Ահա սա էր Նիկոլի սեփական կետը և 2018թ. թավշյա իշխանազավթման գլխավոր պատճառը:
Հայաստանը կորցրեց իր անվտանգ, խաղաղ և ապահով ապրելու իրական հնարավորությունը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան