Ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ. Իշխան Սաղաթելյան
Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, որը թշնամու կողմից օկուպացվելուց առաջ օտարվել և Ադրբեջանի մաս էր հայտարարվել ՀՀ «իշխանության» կողմից։
Այդուհանդերձ, ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել մեր սերունդների անօտարելի իրավունքներից նշանակում է մասնակիցը լինել թշնամու ծրագրերի իրագործմանը, հանցակից դառնալ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ այդմ,
- միջազգային, տեղեկատվական բոլոր մակարդակներում պետք է փաստել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն,
- Արցախի պետական ինստիտուտները՝ Նախագահ, Ազգային ժողով և այլն, պետք է պահպանվեն և գործեն,
- արցախահայության քաղաքական, սոցիալական, աշխատանքային և մնացած բոլոր իրավունքները ՀՀ֊ում պետք է պաշտպանված լինեն։
Գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության և այլ անձանց հայրենիք վերադարձնելու համար պետք է ձեռնարկել գործուն քայլեր։
Այս ուղություններով իրականացվող աշխատանքները գերակա են և հանդիսանում են մեր ամենօրյա գործունեության կարևոր մասը։ Բայց այդ աշխատանքն ավելի համակարգված առաջ տանելու խնդիր ունենք։
Միևնույն ժամանակ մեկ անգամ ևս պնդում ենք, որ ի դեմս ՀՀ օրվա «իշխանության»՝ թշնամին ներկայացված է նաև երկրի ներսում։ Դրա հետևանքով է ՀՀ֊ում այսօր էլ շարունակվում Արցախի պետականության կործանման, արցախահայության տարրալուծման, ոչնչացման, հայրենազրկման անդառնալի ու վերջնական դարձնելու գործընթաց֊ծրագիրը»,- գրել է նա։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան