Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Մինչև Նիկոլը մենք էինք նկարվում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախօրեին հայկական տեղեկատվական գրեթե ողջ հարթակը հեղեղված էր ալիևի ֆոտսեսիայով, թե ինչպես էր նա նկարվում Արցախի տարբեր տեսարժան վայրերում և հատ-հատ բարձրացնում ադրբեջանական դրոշը։
Փաստը, որ Ալիևը դասական սինվոլիստ է, համոզվել ենք բազում դրվագներում․ օրինակ երեկ լրացավ նրա նախագահության 20 տարին և վերջինս այդ ֆոտոշարքով իր այդ տարիների արված աշխատանքի ամփոփումն էր տալիս սեփական հանրությանը։ Մյուս կողմից նա այդ կերպ փորձեց հոգեբանորեն, հերթական անգամ, ցավեցնել հայությանն ու տրորել նույն վերքը։
 
Սակայն երեկվա ֆոտոշարքը իրադարձություն էր արդեն իսկ տեղի ունեցածի, ասել է թե՝ սպասելի էր, որ մենք տեսնելու էինք նման տեսարան, և պետք է ընկալենք, թե ինչո՞ւ այդ ֆոտոշարքը տեղի ունեցավ, ո՞րն էր դրա պատճառները։ Տվյալ դեպքում պատճառը, քանի որ այս ամենն ունի մեկ պատճառ, տվյալ դեպքում մեկ հասեցական անուն՝ նիկոլ։
 
Դեռևս 2018-ին, երբ մի խումբ հայրենասերներ ու գիտակից հայեր (որոնք այդ օրերին համարվում էին թալանչի ու դավաճան), խոսում, բարձրաձայնում էին, այդ թվում ԱԺ ամբիոնից (հիշենք Աշոտյանի, Շարմազանովի, Զաքարյանի, Նահապետյանի, Սաղաթելյանի մայիսի 1-ի ելույթները) փաստերով ապացուցում էին, որ նիկոլի նմանը չի կարող լինել երկրի գերագույն գլխավոր հրամանատար, որ նա չի կարողանալու պատերազմական օրերին երկիր ղեկավարել ու տանելու է պետության դեպի կործանում, անգամ խոսվեց նրա՝ ՀՀ վերջին վարչապետ լինելու դրվագի մասին։ Նույն 2018-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ն խոսում էր Արցախի հանձնման, հասարակության դեգրադացման, ԼԳԲՏ-ի սպառնալինքերի մասին, ամենուր քար լռություն ու անտարբերություն էր՝ ձայն բարաբառո հանապատի։
 
Այսօր, դեռևս հանրային թմբիրի բարձր դոզան առկա է , չնայած հանուն արդարության պետք է արձանագրենք, որ կան որոշակի տարբերություն այն օրերի հետ համեմատ, սակայն ունենք ջախջախված ու բարոյալքված իրականություն, զրո անվտանգություն, լիզող դիվանագիտություն, կազմաքանդված բանակ, բանտերը լցված գեներալներ, մի քանի տասնյակի հասնող քաղբանտարկյալներ, թմրամիջոցների ու շահումով խաղերի մի քանի 100 տոկոսանոց աճեր։
 
2018-ին փողոցում հրճվողներին ուզում եմ հիեցնել, որ մինչև նիկոլը, մենք էինք նկարվում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակայնն էին ընդունում հաղթանակի շքերթները, հայկական բանակի շարքերն ու զրահատեխնիկայի շարասյունն էր դղրդացնում Արցախի փողոցները, ոչ թե ալիևյան ցինիկ ժպիտը բոլորիս գլխիկոր դարձնում։
 
Բացառապես թուրքական շահերի սպասյակ նիկոլը այսօր թերևս ինքնաբավ է, հոգին փառավորված, նա այլևս չի ասում «Արցախը Հայաստան է», ավելին, նա անգամ «Արցախ» չի ասում, քանի որ շատ հանգիստ ու առանց խղճի խայթի ազատվեց իր մանկական երազանք համարող «արցախյան բեռից»։
 
Վերջում մի դրվագի մասին ևս․ ալիևն իր նախօրեի նկարներից մեկում ձեռքին նուռ էր պահում՝ արցախյան քաղցր ու մեղրածոր նուռ․ չեմ կասկածում` դուք էլ ինձ նման միանգամից հիշեցիք երեք տարի առաջ նիկոլիստների ֆոտոշարքը Ակնայից, որտեղ ոգևորված պաթոսվում էին՝ հպարտանալով «իրենց հայրենիքով»։