Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ադրբեջանը իրականացրել է զարհուրելի հանցագործություններ՝ թիրախավորելով կին զինծառայողների․ փոխնախարար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և տեսաուղերձով է հանդես եկել «Կին քաղաքական առաջնորդների ժողովրդավարության, խաղաղության, անվտանգության» գագաթնաժողովին:

 

Իր տեսաուղերձում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է.

«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Նախ, թույլ տվեք խորին երախտագիտությունս հայտնել Կին քաղաքական առաջնորդների ցանցին և անձնամբ տկն. Սիլվանա Կոխ-Մեհրինին շուրջ մեկ տարվա արգասաբեր համագործակցության համար, որի արդյունքն անկասկած կլինի հաջող գագաթնաժողովի անցկացումը Երևանում, երբ պայմանները թույլ տան:

Գագաթնաժողովի համար թեման ընտրելիս, Հայաստանը և Կին քաղաքական առաջնորդները նպատակադրված էին թիրախավորել այն ոլորտները, որտեղ կանանց մասնակցությունը էականորեն շաղկապված է արդար և կայուն լուծումների հետ:

Խորացող անկայունությունն աշխարհում և հումանիտար բազմաթիվ ճգնաժամերը իրենց ազդեցությունն են թողնում յուրաքանչյուրի վրա: Միևնույն ժամանակ ագրեսիվ միլիտարիզմին և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին անհամաչափ պատասխանը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ուր կանայք և աղջիկները կանգնած են բռնության ենթարկվելու առավել բարձր ռիսկի առջև: Մեր հավաքական նպատակը պետք է լինի անընդհատ զոհի արատավոր շղթան կոտրող և փոփոխություն պահանջող կանանց ձայների և առաջնորդության քաջալերումը:

Ձերդ գերազանցություններ,

Իրավունքահեն մոտեցումները Հայաստանի բարեփոխումների օրակարգի հիմնասյունն են: Հայաստանի կառավարության համար գենդերային հավասարությունը հանդիսանում է կարևոր առաջնահերթություն: Անցյալ տարի մենք ընդունեցինք ՄԱԿ անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման՝ Հայաստանի գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը:

Միայն վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը անցել է պատերազմների աղետների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, ինչպես նաև մեր ինքնիշխան սահմանների նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիաների միջով: Որպես ահաբեկման միջոց՝ Ադրբեջանի ռազմական ուժերը իրականացրել են զարհուրելի հանցագործություններ՝ նպատակային թիրախավորելով կին զինծառայողների: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը, ժողովրդավարական ամուր ինստիտուտները և իրական հավասարությունը մեր հասարակությանը և բանակը ավելի ուժեղ են դարձնում:

Հայաստանը պահպանում է սկզբունքային դիրքորոշում առավել ծանր հանցագործություններին և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին բազմակողմ հնչեղ արձագանքի անհրաժեշտության նկատմամբ և վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների առավել արդյունավետ կենսագործման ջատագովն է հանդիսանում:

Այս բոլոր ջանքերը կարող են արդյունք ունենալ եթե գիտակցումը, որ կանանց լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցությունը որոշումների կայացմանը, անվտանգության բնագավառում, խաղաղաշինության և մարդասիրական ոլորտներում վերածվի առարկայական գործողությունների՝ տեղական, տարածաշրջանային և բազմակողմ մակարդակներում:

Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այս ջանքերում: Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը Երևանում՝ հարթակ տրամադրելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գործել հանուն հավասարության, խաղաղության և արդարության:

Շնորհակալություն»: