Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ալիեւը 5 պահանջ ունի Հայաստանից

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ պլանավորված հանդիպումը տեղի չի ունենա: Այս մասին երեկ հայտարարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում էր Երեւանում ընթացող «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին: Նա հանդիպման չեղարկումը պատճառաբանեց ժամանակի սղությամբ՝ չհստակեցնելով, թե որ երկրի ղեկավարը չի հասցրել պատրաստվել Միշելի ծրագրած հանդիպմանը՝ Փաշինյա՞նը, թե՞ Ալիեւը, ով չմասնակցեց նաեւ հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը։ 
Արդեն ժամեր անց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել՝ մեկնելու Բրյուսել՝ Միշելի եւ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Փաստորեն, Ալիեւն արդեն երկրորդ անգամ է հրաժարվում մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրող Նիկոլ Փաշինյանի հետ արեւմտյան հարթակում հանդիպում ունենալուց։

ԱԺ «Հայաստան» խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ալիեւը չի գնում Բրյուսել այն նույն տրամաբանությամբ, ինչ Գրանադայի դեպքում էր։ 
«Այն, ինչ պետք էր ստանալ Արեւմուտքից՝ Արցախի հետ կապված, Ալիեւը դա ստացավ, հիմա այն, ինչ ուզում է ստանալ Սյունիքից, արեւմտյան հարթակներում դա չեն ընդունում։ Այդ իմաստով Ալիեւն այնտեղից ստանալիք չունի, այդ պատճառով չի գնացել»,- ասաց նա։ Ռուստամյանի խոսքով՝ Ալիեւն իր ուզածը ստանալու համար հենվելու է նախկին եռակողմ պայմանավորվածությունների վրա, դիցուք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւը փորձում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր պահանջներով, որոնք 5-ն են։ «Նրա պահանջները 5 ուղղություն ունեն՝ Ադրբեջանի ցանկությամբ սահմանազատում եւ սահմանագծում, որը չի ներառում Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրը, ի դեպ, պաշտոնական Բաքուն երբեք չի ասել, որ ճանաչում է ՀՀ-ի տարածքը։ Կա, այսպես կոչված, անկլավների հարցը, որով Ադրբեջանը վերահսկողություն կստանա մեր ռազմավարական ճանապարհների վրա, դնելու է ռեպարացիայի (վնասների փոխհատուցման` Լ. Ս.) հարցը, քանի որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է համարում Արցախը։ Ալիեւը հայտարարելու է, որ «ագրեսոր» Հայաստանն օկուպացրել է այդ տարածքները։ Ռեպարացիան նրանք այսօր գնահատում են մոտավորապես 100 միլիարդ դոլարի կարգի, որը, բնականաբար, վերջնական թիվը չէ։ Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստան փախստականների վերադարձի հարցն է առաջ բերելու, իսկ սա ենթադրում է Հայաստանի համար լուրջ դեմոգրաֆիկ խնդիրներ։ Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ մինչեւ 1988 թվականն ապրել են ադրբեջանցիներ, Ալիեւը պահանջելու է, որ կրկին վերադառնան։ Հայաստանում գրեթե տեղ չկա, որ ադրբեջանցիներ ապրած չլինեն։ Վերջապես՝ Հայաստանից պահանջվող այն ճանապարհը, որը, ըստ Ալիեւի, չի կարող ունենալ միջպետական ճանապարհի կարգավիճակ, որն առաջարկում է հայկական կողմը»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը։ 
Հայաստանի ԱԳ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Երեւանն արդեն ստացել է «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկները՝ չմանրամասնելով, թե ինչ են դրանք պարունակում եւ որքանով են հակասում Հայաստանի ուղարկած առաջարկներին։ 

Լրագրողները հետաքրքրվել են՝ Բաքուն չի՞ հրաժարվում արեւմտյան ձեւաչափից, քանի որ հայտարարել էր, որ պատրաստ են բանակցություններ վարել Վրաստանում։ Կոստանյանն ասել է, թե ձեւաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում․ «Կասկածելի է՝ արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով, թե՞ իրենք ընդամենը մի ձեւաչափից մյուսն են փորձում անցնել եւ այդպես կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»։

Արմեն Ռուստամյանը ենթադրում է, որ պաշտոնական Բաքուն իր առաջարկների մեջ ներառել է վերեւում թվարկված 5 կետերը։ «Մենք տեղյակ չենք այդ տեքստի բովանդակությունից, բայց որ Ադրբեջանն իր պահանջներից չի հրաժարվում, դա ակնհայտ է»։ Ալիեւը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29․800 քառակուսի կիլոմետրով,  անորոշ է մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանի ցանկությունը, մինչդեռ առավել որոշակի է նոր պատերազմի վտանգը։ Ըստ Ռուստամյանի՝ Ալիեւը հենց դրան է տանում։ «Այն, ինչ Ալիեւը չի ստանում բանակցություններով, փորձում է ստանալ պատերազմով»,-շեշտեց նա։