Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»

Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա մեղքն են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխնախարարի պաշտոն զբաղեցնելն ու ազնիվ և անբասիր աշխատելը: Իրականում՝ Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, ինչի վերաբերյալ քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և նրա առաջնորդած «Հայոց Արծիվներից»:
 
Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում (1988-91 թվականներին), իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը (1992-94 թվականներին):
 
Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր ծննդավայր Սյունիքի պատանիների և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ («Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ 2002-09թթ․՝ յոթ տարիների ընթացքում՝ 821 հայրենասիրական միջոցառում։ www.hayocartsivner.am):
 
Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թ. ստանձնեց Հայաստանի Հանրապետության Սպորտի փոխնախարարի պաշտոնը՝ բացառապես զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ (2007 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի մայիսը Խաչիկ Ասրյանն աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության Սպորտի փոխնախարար)։
 
Հայաստանի պետական կառավարման համակարգում Խաչիկ Ասրյանը ևս հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:
 
Խաչիկ Ասրյանի աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն իր կոլեգաների, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան (Ջաբրայիլ) և մեկ ամիս շարունակ մասնակցեց Արցախի հարավ-արևելյան շրջանի պաշտպանությանը՝ անթերի կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն՝ 2010-18թթ․՝ ութ տարիների ընթացքում՝ 679 հայրենասիրական միջոցառում։ 15 տարիների ընթացքում՝ 1․500 հայրենասիրական միջոցառում։ www.hayocartsivner.am) ։
 
Խաչիկ Ասրյանի հերթական աններելի «սխալը», գուցե նույնիսկ հերթական «մեղքն» այն էր, որ, ի տարբերություն Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների (2018 թվականի հունիսի 23-ին, Երևան քաղաքում, Խաչիկ Ասրյանը հիմնադրել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը), 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չթաքնվեց Երևանում՝ հիպոթեկով գնած իր տանը կամ էլ իր կուսակցության վարձակալած գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրից, կրկին համախմբելով իր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծ և կյանքի գնով պաշտպանեց ու անառիկ պահեց Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը։
 
Խաչիկ Ասրյանի, գուցե ամենամեծ աններելի «սխալն ու մեղքն» այն էր, որ, ի տարբերություն նորանկախ Հայաստանի 32 տարիների ընթացքում Հայաստանում գործած և գործող գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, նա ուղղակի մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների` հայատյաց Ադրբեջանի կողմից Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ սանձազերծված բոլոր երեք՝ Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմներին։
 
Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ու «մեղքերի» մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները, քաղաքական գործիչները վախենում Խաչիկ Ասրյանից և նրա առաջնորդած «Հայոց Արծիվներից»:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
Տեղեկատվական Շտաբ