Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Փաշինյանի վտանգավոր նարատիվները նոր փորձանք են բերելու

Երեկ Հայաստանից և Ադրբեջանից միանգամից երկու նույնաբովանդակ հայտարարություններ հնչեցին, թե խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Խորհրդարանում նախ Նիկոլ Փաշինյանը բյուջեի ներկայացման ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը կդառնա իրատեսական։

Առաջին սկզբունքը ըստ Փաշինայնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային աբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայստանի տարածքը 29800 քառ. կմ է, Ադրբեջանինը՝ 86600 քառ. կմ։ Ավելին, այս թվերը Փաշինյանն իր համար դուրս է գրել Խորհրդային միության վերջին հանրագիտարաններից։ Լավ է, որ փաշինյանենց տանը կա կոշտ կազմով, կանաչ գույնի 13 հատորյակը, այլապես կարող էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը հաշվարկել իր՝ «Երկրի հակառակ կողմը» վեպով։

Ավելին, իր մտահանգումները հանրության վզին փաթաթելու համար Փաշինյանը հռչակել է նոր կարգախոս. «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։ Ասվածի մեջ կարող է զգալի տրամաբանություն լինել, սակայն, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը, երբ փորձում է հայոց հայրենիքը տեղավորել ընդամենը 29800 քառ. կմ տարածքի մեջ, հասկանում ես, որ այս ամենում Փաշինյանը չափազանց վտանգավոր նարատիվներ է դրել, որոնք լրջորեն վտանգելու են Հայաստանը։

Եվս երկու սկզբունքներ, որոնք, ըստ Փաշինյանի համաձայնեցված են, դելիմիտացիայի իրականացնումն է Ալմաթայի հռչակագրի հիման վրա և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կողմերի ինքնիշխանության և իրավազորության վրա։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մահմեդովը հաստատեց, որ «Հայաստանն ի վերջո ուղարկել է իր տեսլականը խաղաղության պայմանագրի վերաբերյալ, խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է կողմերի կողմից»,- ասել է Մահմեդովը, չի նշել, սակայն, թե որ կետերը համաձայնեցված չեն։

Աննա Լալայան