Ի՞նչ է ակնարկում Զատուլինը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համացանցում երեկ ակտիվորեն տարածվող մի տեսանյութում Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ռուսական եթերներից մեկում ասել է, թե պատերազմից հետո հայաստանյան ընդդիմության իշխանափոխության ծրագրերը տորպեդահարել է Մոսկվան:
Զատուլինի «բացահայտումը» շատերին կարող է զարմացնել՝ առնվազն մի քանի պատճառով, չնայած, որ քաղաքական անցուդարձի ստվերին քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ ռուսաստանցի պատգամավորն ասում է մի բան, որը բավականին մոտ է իրականությանը:
Մենք էլ մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյատևում է ոչ թե հանրային աջակցության, այլ միջազգային կոնսենսուսի հետևանքով: Կոնսենսուս, որում մեծ դեր ուներ նաև Ռուսաստանը ու որը դրսևորվեց հատկապես 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարբեր պատճառներով ձեռնտու է միջազգային կենտրոններին:
Արևմուտքը խաղարկում է նրա հակառուսականությունը, որը դրսևորվեց 2022-ից հետո, երբ Փաշինյանը սկսեց գործուն քայլեր անել՝ Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ուղղությամբ: Գոնե այս փուլում, ինչքան էլ պարադոքսալ թվա, Մոսկվան նույնպես խաղարկում է Փաշինյանի հակառուսականությունը՝ ալիբի ստեղծելով իր այսօրվա քաղաքականության իրականացման պատասխանատվությունը մեր երկրի վրա թողնելու համար: Ընդ որում, Մոսկվայում, ոչ առանց հիմքի, վստահ են, որ Հայաստանը ստրատեգիական կողմնորոշումը վերանայելու մեծ ռեսուրսներ չունի և ամեն պահի կարող են «խմբագրել» Երևանի քաղաքականությունը:
Այս համատեքստում առնվազն տարակուսելի է Հայաստանի քաղաքական համակարգի բոլոր սեգմենտների վարքագիծը:
Առնվազն անհաջողության է դատապարտված Հայաստանի ցանկացած ընդդիմություն, որն իշխանափոխության օրակարգը պայմանավորում է բացառապես արտաքին «դաբրոյով»:
Զատուլինի բացահայտումների ֆոնին ծիծաղելի են նաև մեր կեղծ արևմտամետները, Փաշինյանի տարբեր տրամաչափի «սոխակները», որոնք շարունակում են Փաշինյանի բոլոր ընդդիմախոսների, իշխանափոխության բոլոր կոչերի հետևում փնտրել ռուսական «ականջներ», օտար օրակարգերով առաջնորդվող ու Հայաստանի շահերը տրորող այս իշխանության ընդդիմախոսներին կոչել «5-րդ շարասյուն»:
«5-րդ շարասյան» բացահայտ օրինակը հենց Փաշինյանի իշխանությունն է, մնում է պարզել, թե կոնկրետ իրավիճակում որ աշխարհաքաղաքական կենտրոնն է նրան «որդեգրել»:
Վահրամ Բագրատյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին