Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

ԱԱԾ-ն ինչ-որ սենսացիոն «զինված ապստամբության փորձ է» բացահայտել. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ դրսում էի, երբ լսեցի, որ ԱԱԾ-ն ինչ-որ սենսացիոն «զինված ապստամբության փորձ է» բացահայտել։ Զրույցում հնչեց նաև ԱԺԲ-ի անունը...
 
Ուշ հասա տուն, մինչև վիդեոն նայեցի, քննարկումների ալիքն արդեն հանգել էր, բայց կարևոր բաներ կան, որ ուզում եմ անդրադառնալ։
 
1. Նախ՝ ԱԱԾ-ի վիդեոհաղորդագրության զգալի մասերը խաղարկային են։ Կարծես կարճամետրաժ սերիալի էպիզոդ լինի (համապատասխան երաժշտություն, заставка, պակասում էր միայն «Քըլամբիա Փիքչըրզը ներկայացնում է» ոճի ենթագիր դնեին, խաղարկային հատվածներ, որոնք կոչված են ցույց տալու, որ ԱԱԾ-ի քննիչներն ինչ-որ հույժ կարևոր թղթեր են լրացնում ևն, ևն)։ Ընդհանրապես, եթե նկատել եք, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչականը իրենց հաղորդագրությունները նկարահանում է որպես ժամանցային վիդեոներ, այլ ոչ թե պաշտոնական հաղորդագրություններ։
 
Սա պատահական չէ, նիկոլաթուրքական քարոզչամեքենայի առաջին նպատակը շոուն ապահովելն է։
 
2. ԱԱԾ-ի վիդեոն, իբր, ահաբեկչություն նախապատրաստելու մասին է, սակայն տեսանյութում ՄԻԱԿ երևացող զենքը 1 փողանի որսորդական հրացան է և որսորդական հրացանի փամփուշտներ։ (Չեմ զարմանա, եթե պարզվի՝ լրիվ օրինական զենք է)։ Իսկ կադրերն այնպես են մոնտաժած (սկզբում ցույց են տալիս ականորսիչով ոստիկանը թփերում ինչ-որ բան է փնտրում, հետո՝ սենյակում դրած հրացանը), որ թվա, թե հողում թաղած հրացան են գտել։
 
3. Տեսանյութում թղթեր են ցույց տալիս, որոնցից միայն մեկի վրայի գրածն է հնարավոր կարդալ։ Որևէ «հանցագործ» բովանդակություն այդ գրածում չկա. կարա լինի սիթի քվեստի կամ արվեստագիտական փերֆորմանսի սցենար, կամ նորաստեղծ տելեգրամյան ալիքի գովազդային ակցիա անելու մասին։
Ուշադրություն դարձրեք, որ հետևյալ տողերում.
 
«Տելեգրամյան ալիքի ստեղծում
 
Օր.[ինակ]՝ Ազգային փրկության ապստամբություն»
խոսքն ակնհայտորեն տելեգրամյան ալիքի անվան մասին է, իսկ հաջորդ տողերն այն մասին են, որ ուզում են այլ ալիքներից էլ խնդրել տարածելը («Գործ. սկսելու նախորդ օրը կապվնել TG ալիքների...») և քաղաքում գիշերը գրաֆիտիներ անեն («... և ներկարար բրիգադների հետ + ԱԺԲ ակտիվիստներ»)։
 
4. Լիքը около-ռազմական ատրիբուտներ են երևում (քողարկանախշերով պայուսակներ, համազգեստ,
քնապարկեր, բահեր, կացիններ, կապի միջոցներ ևն), որոնցից և ոչ մեկն, այնուամենայնիվ, ոչ մի ահաբեկչական նշանակություն չունեն. ցանկացած արշավական խմբի կամ ռազմահայրենասիրական ՀԿ-ի անդամի մոտ կարելի է նման «ապացույցներ» գտնել։ Բա առաջին բուժօգնությունը՝ որպես ահաբեկչության ապացույց!!!
 
5. ԱԺԲ-ի միակ և ոչ մի բան չասող հիշատակումը (բառացիորեն գրած է. «+ ԱԺԲ ակտիվիստներ (գիշերային ժամերին)»), վստահ եմ, տեղ է գտել տեսանյութում զուտ այն պատճառով, որպեսզի մարդիկ ենթագիտակցորեն զուգահեռներ տանեն 2016-ին «Սասնա ծռերի» ահաբեկչության հետ ու միանգամից համոզվեն, թե «հա՛, էլի, եթե ծռերը կան, ուրեմն իսկապես ահաբեկչություն էին նախապատրաստում»։ Տեսանյութում որևէ, կրկնում եմ, ՈՐԵՎԷ նույնիսկ անուղղակի ապացույց չկա, որ ծռերը սրա հետ ինչ-որ կապ ունեն։
 
6. Մյուս խնդալու մասն էլ «գաղտնալսումներն» են, որոնք կարող են լինել շատ տարբեր այլ բաների մասին, քան ահաբեկչություն է։ Կրկնեմ. ռազմական, ռազմամարզական, Ուկրաինայի պատերազմով, դրոններով ու մարզական կողմնորոշմամբ հետաքրքրվողների ցանկացած հեռախոսազրույցից կարելի է այսպիսի կտորներ կոնտեքստից կտրել ու դեմ տալ՝ որպես մեղադրանք"
 
7. Միայն ծայրահեղ անուղեղ «ահաբեկիչը» կարող է իր պլանները գրել թղթերի վրա, առավել ևս՝ առանց կոդավորելու։
 
Վերոնշյալ փաստերից ինձ համար ակնհայտ է, որ գործ ունենք հերթական ծակ փուչիկի հետ, որի առաջին նպատակն, ինչպես արդեն ասացի, շոու ապահովելն է։ Երկրորդ նպատակը տպավորություն ստեղծելն է, թե Նիկոլի դեմ ինչ-որ դավեր են դյութվում «հյուսիսներից»։
 
Եթե այս գործի տակ ռեալ հիմքեր լինեին, ապա վստահ եղեք, որ ԱԱԾ-ն կսպասեր ու կհետևեր, մինչև ավելի շատ մարդիկ ներգրավվեին, մինչև շատ ավելի ծանրակշիռ ապացույցներ կարողանային ներկայացնել հանրությանը, և սրանից կսարքեին 2018-ի ամառվա «տուշոնկա-շոուն»։
 
Ամենայն հավանականությամբ՝ շատ լավ հասկանալով, որ այս, իբր, «ահաբեկիչներից» որևէ լուրջ գործողություն ակնկալելն անիմաստ է (եթե TG ալիք բացելուց զատ ինչ-որ գործողություն անելու որոշում ընդհանրապես եղել է), հապճեպ «եփել» են հերթական փնթի քրգործը վերևում նշածս նպատակներով։
Գործ ունենք բռնապետական տիպիկ գործիքակազմի հետ. քարոզչություն + բռնաճնշումներ։