Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Լևոն Քոչարյանի քաղաքական հայտը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, այսօր պետք է ազատ արձակեն, նրան բաժին է հասել Արմեն Չարչյանի հրաժարականից հետո թափուր մնացած մանդատը։ Չարչյանից հետո երեք թեկնածուներ հրաժարվելու դիմում ներկայացրեցին, և այժմ հերթը Լևոն Քոչարյանինն է, որը ամսից ավելի կալանավորված է։ Նրան մանդատ շնորհելը, բացի րոպեական կիրառական հարց լուծելուց՝ բանտից հանելուց, քաղաքական առումով էլ հետաքրքիր բանի կարող է բերել։

Ըստ էության, Լևոն Քոչարյանը վերջին տարիներին, հատկապես իր հոր ձերբակալությունից հետո, զգալի աճել է քաղաքական առումով, կարող է քաղաքական դաշտում ուշագրավ ֆիգուր դառնալ, փոխարինել ընդհուպ հորը։

Բազմաթիվ փորձագետներ արձանագրում են փաստը, որ Լևոն Քոչարյանը բավականին զուսպ է, սակայն արագ կողմնորոշվում է, ի տարբերություն անատամ և պայքարի կամքից զուրկ «Հայաստան» դաշինքի այլ պատգամավորների, ակտիվ է, նախաձեռնող։ Պատահական չէ, երբ քաղաքապետի թեկնածուների մասին էին խոսում, իր անունն էլ էր հնչեցվում։ Ժամանակին նրան դրեցին ցուցակի 50 համար այն հեռանկարով, որ եթե դաշինքը հաղթեր՝ Լևոն Քոչարյանը կմտներ քաղաքական դաշտ՝ մանդատով։

Լևոն Քոչարյանն այն դեմքերից է, ով 2020 թվականից հետո բոլոր քաղաքական ակցիաներին մասնակից է, դիմադրության օջախներ ձևավորելու, փողոցներ փակելու, այդ առումով էլ լուրջ  տեխնոլոգիաները կարողանում էր գետնի վրա իրագործել։ Դրանով էր պայմանավորված, որ իշխանությունը բռնեց նրան՝ մի կողմից փորձելով ուղղակի ցավեցնել Ռոբերտ Քոչարյանին, մյուս կողմից՝ ցույց տալով, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակիորեն մասնակցում է ընդդիմության բողոքի կազմակերպմանը, թեև նախկին նախագահը որոշակիորեն իրեն հեռու էր պահում զարգացումներից, չհաշված երբեմն ակցիաներին անձամբ մասնակցում էր։

Եթե Լևոն Քոչարյանը հայտնվի խորհրդարանում, սա լուծում է նաև քաղաքական հարց, նրա հայտնվելը ԱԺ-ում, դե յուրե, քաղաքական հայտ է՝ որոշակի կարգավիճակով։ Ամեն դեպքում, դառնում է ընդդիմության լիդերության օջախ, բնականաբար, նաև լինելու է  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը խմբակցությունում։

Սա որոշակի տրանսֆորմացիաներ է առաջացնում «Հայաստան» դաշինքում, որը վաղուց վերածվել է անատամ միավորման, ոչ էլ կարողանում է լուրջ ընդդիմադիր պայքար մղել։ Անգամ եթե հավատանք իշխանության աբսուրդ մեղադրանքներին՝ Լևոն Քոչարյանը ընդունակ է չորս-հինգ կարմիրբերետավորի ծեծել, դա լրացուցիչ դրական էֆեկտ է փոխանցում նրա կերպարին։

Կարեն Վարդանյան