Ստեփանակերտի «զորահանդեսի» համար Ալիևը պարտական է Փաշինյանին, Թուրքիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին. Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Ու՞մ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում:
Հայաստանի՞ն,
որի ԶՈւ ստորաբաժանումների կեսից ավելին չեն մտցվել 44-օրյա պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների մեջ:
որի թավշյա կառավարությունն միտումնավոր չի իրականացրել ռազմական դրությանը հարիր պատշաճ կառավարում և անհրաժեշտ գործողություններ:
որի վարչապետն իր ստորագրությամբ ավելի շատ տարածքներ է նվեր տվել, քան 44 օրում ուժասպառ եղած ադրբեջանական բանակն է զավթել:
որի վարչապետը միանձնյա ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և այլն:
Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, չճանաչված Արցախի՞ն,
որի պաշտպանական բնագծերը Թուրքիայի, Ուկրաինայի, Պակիստանի, Իսրայելի ու վարձկան-ահաբեկիչների ակտիվ աջակցությամբ, տաս օր շարունակ չէր կարողանում ճեղքել:
որի փորձառու հրամանատարների մեծ մասին Նիկոլը հեռացրել էր զինվորական պաշտոններից կամ մեղադրանքներ էր առաջադրել:
որն ինը ամիս շարունակ բլոկադայի և սովի էր մատնվել:
Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, ռուսական խաղաղապահների՞ն, որոնք գնացին Արցախ, որպեսզի արցախցիները մնան, բայց ստացվեց այնպես, որ իրենք մնացին իսկ արցախցիները` գնացին:
Իրականում, ու՞մ է հաղթել Ալիևը:
Ոչ մի հաղթանակ էլ նա չի կերտել ու չէր կարող կերտելու: Ադրբեջանցի ասկյարը չի կարող արդար մարտում հաղթել հայ զինվորին:
Իր այսօրվա ստեփանակերտյան «զորահանդեսի» համար Ալիևը պարտական է Նիկոլ Փաշինյանին, Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, աշխարհաքաղաքական իրավիճակին, նաև նավթին ու գազին: Նույնիսկ ՌԴ նախագահն ուղիղ հասկացրեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշնյանի Պրահայի հայտարարությունը, ապա Իլհամ Ալիևը Ստեփանակերտին կնայեր լավագույն դեպքում Շուշիի հեռավորությունից: Գուցե հետագայում դա էլ չկարողանար անել:
Կարծում եմ Իլհամ Ալիևը լավ գիտակցում է իր ֆեյք հաղթանակի ծանր գինը, որը դեռ պետք է վճարի: Օդից ընկած «հաղթանակը» մի օր էլ կարող է հօդս ցնդել: Նիկոլը հավերժ չէ, ոչ էլ բարեկամներն են հավերժ: Նավթն ու գազն էլ տեխնոլոգիական արագ զարգացմանը զուգահեռ կկորցնի իրենց քաղաքական նշանակությունը:
Հետևաբար Ալիևը շտապում է օգտվել Նիկոլի կառավարությունից, և իր ազդեցության տակ վերցնել նաև Հայաստանի տարածաշրջանային պոտենցիալը, ճանապարհները, ջրային և հանքահումքային ռեսուրեսները, վերահսկող բարձունքները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերը լրացնել ադրբեջանցիներով:
Չափազանց ծանր գին վճարեց հայ ժողովուրդը` Նիկոլ Փաշինյան «ունենալու» համար (դեբիլոիդներն ու նիկոլիզմից «գոհ» մարդակերպ կենդանիները երբեք չեն հասկանա այդ գինը): Ահռելի ծանր գին:
Ապագայում Ադրբեջանը ևս շատ ծանր է վճարելու իր ալիևյան պյուռոսյան «հաղթանակի» համար: Այնտեղ առայժմ էյֆորիա է ու «հաղթանակի» զորահանդես: Հայաստանում էլ դավաճանության հաղթարշավ է` ընդդիմադիրների դատերով, ձերբակալություններով ու քաղաքական ճնշումներով:
Այնուամենայնիվ, Ալիևի և Փաշինյանի իշխանությունների գլխին շարունակվում են կուտակվել սև ամպերը` թանձր ու կայծակնաբեր: Կյանքը պայքար է, որտեղ հաղթում են դիմացկուններն ու իմաստունները:
Չի բացառվում, որ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրինակով, մեկ այլ հայ ղեկավար Ստեփանակերտում կրկին հաղթանակի զորահանդես կկազմակերպի»:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին