Ադրբեջանը առաջարկելու է տնտեսական այնպիսի պայմաններ, որից շահելու է միայն ինքը․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի կողմ թողնենք «Խաղաղության խաչմերուկի» քաղաքական գործոնները, թե արդյոք տարածաշրջանի երկրները հակված են Հայաստանին մասնակից դարձնել արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքների համակարգին։ Ճանապարհների բացումը, ենթակառուցվածքների ստեղծումը մի ինչ-որ պահից սկսած ենթադրում է բացառապես տնտեսական համակարգ, սակայն ինչպես և բազմաթիվ նախագծերի մասով, այդպես էլ այս դեպքում, իշխանությունը չունի որևէ տնտեսական վերլուծություն, թե ճանապարհների բացումը ինչ տնտեսական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա։
Ակնհայտ է, որ նույնիսկ ճանապարհների բացման և նոր ենթակառուցվածքների առկայության պարագայում, առնվազն Ադրբեջանը առաջարկելու է տնտեսական այնպիսի պայմաններ, որից շահելու է միայն ինքը։
Մասնավորապես երկաթգծի վերականգնման պարագայում, դեպի Ռուսաստան երթուղին անցնելու է Ադրբեջանի տարածքով մոտ 750 կմ, իսկ Ադրբեջանը Թուրքիային կապող երկաթուղին՝ Հայաստանով ընդամենը 42 կմ։ Հետևաբար միևնույն տարանցիկ վճարների դեպքում մենք վճարելու ենք մոտ 20 անգամ վճար և հարց է ծագելու` արժե՞ օգտվել այդ երթուղուց, թե՞ շարունակել օգտագործել Լարսի ճանապարհը։ Էլ չասած, որ Հայաստանի համար հիմնական շուկա համարվող Կրասնոդարի երկրամաս Ադրբեջանի սահմանից հասնելու համար անհրաժեշտ է լինելու ծախսել ևս 200 կմ ավել ճանապարհ, քան Լարսից։
Կամ Մեղրիից Երևան Նախիջևանով գալու դեպքում արդյո՞ք պատրաստ են իրանական բեռնատարները ճանապարհային լրացուցիչ վճար վճարել Ադրբեջանին։
Մեկ օրինակ էլ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասով։ Թուրքիայի եվրոպական սահմանից դեպի Երևան 2000 կմ-անոց ճանապարհը, որն այժմ անցնում է Վրաստանով, սահմանը բացվելուց հետո կկրճատվի ընդամենը 50 կմ-ով։ Հետևաբար, ճանապարհի խնայողության օգուտը նույնպես գերագնահատված է։
Բայց, կարևորը ունենք գունավոր պրինտերով տպած քարտեզ…




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին