Բրյուսելում կասկածելի համաժողովներ են անում, որ ցույց տան ԵՄ-ին նվիրվածությունը
Բրյուսելում այս օրերին ընթանում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ- Եվրոպա» համաժողովը։ Նման ճոռոմ վերնագրից կարելի է եզրակացնել, թե դրան մասնակցում են բավականին լուրջ ներկայացուցիչներ եվրոպական տարբեր կառույցներից, մինչդեռ փաստն այն է, որ այն ընդամենը հայերի կազմակերպած միջոցառումն է և դրան մասնակցում են բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկող քաղաքական ուժերն ու փորձագետները։
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ միջոցառումը Բրյուսելում կազմակերպել է կասկածելի համբավ ունեցող մի անձնավորություն, որը նախկինում բնակվում էր Հայաստանում և հայտնի է վաղամեռիկ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներով Էջմիածնում։ Մանվել Գրիգորյանի մահից հետո նա փախել է Բելգիա և բնակվում է այնտեղ, որտեղից էլ պարբերաբար հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանին սատարող գրառումներով և հայտարարություններով։ Այժմ էլ մի ամբողջ խումբ փորձագետների ու քաղաքական գործիչների է տեղափոխել Բրյուսել այդ «համաժողովն» իրականացնելու համար։
Համաժողովին երեկ ներկայացել և այդ կասկածելի անձի կողքին նստել էր նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, վերջինս, հիշեցնենք, ժամանակին շատ էր հպարտանում Մանվել Գրիգորյանի հետ ունեցած իր բարեկամությամբ և Մանվել Գրիգորյանն էլ Սարգսյանների ընտանիքի ամենամտերիմ անձանցից մեկն էր։
Ի դեպ, հատուկ այդ համաժողովին մասնակցելու համար այսօր Բրյուսել է մեկնելու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Թեպետ ԱԽՔ-ից ասում են, թե նա ինչ-որ այլ հանդիպումներ էլ է ունենալու, սակայն մեր աղբյուրը հայտնեց, որ որևէ հանդիպում եվրոպական պաշտոնյանների հետ նախատեսված չէ, ընդամենը մի խումբ ակտիվիստներ Բրյուսելում վայելում են բելգիական օդն ու գարեջուրը։
Անի Մուրադյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին