Վարչախմբի լկտիությունը և «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը
Հայաստանի Ազգային ժողովում երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանը բացահայտեց գործող իշխանությունների անտակտության նոր հորիզոններ։ Պատգամավորական մանդատը՝ տակավին վերջերս ստացած Լևոն Քոչարյանը, նշեց, թե ոստիկանները վայրագությունների են դիմում, ծեծի են ենթարկում քաղաքացիներին, ապա նույն ոստիկանների կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորում նրանց։ Երկրորդ նախագահի որդու հարցին պատասխանեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ այնպես գովելով ոստիկանության աշխատանքը, որ կարելի էր կարծել, թե խոսում է օրինակ, հոլանդական ոստիկանության մասին։ Ըստ Ղազարյանի՝ երբևիցե ոստիկանությունը նման գրագետ ձևով չի աշխատել. «Ես 20 տարի ծառայել եմ ոստիկանությունում ու այս ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ երբևիցե նման գրագետ ձևով համբերատար չի աշխատել ոստիկանությունն, ինչ ծառայում է հիմա։ Ասեմ, որ ոստիկանությունը 2022 թվականից 24 ժամյա ռեժիմով աշխատել է ու թույլ չենք տա որևէ մեկը փորձի այս երկրում են արարքը կատարի, որ եղել է նախկինում»,- ասել է Ղազարյանը՝ արժանանալով Լևոն Քոչարյանի ծաղրական արձագանքին։
Ըստ էության գործող իշխանության ՆԳ նախարարը հաստատում է, որ նախկիններ-ներկաներ դիսկուրսը դարձել է իրենց միակ փաստարկն ընդդիմության և հանրության հետ հարաբերվելու և ցանկացած քննադատության հիշեցնում են, որ նախկինների օրոք ևս նման դեպքեր տեղի են ունեցել, մինչդեռ 2018 թվականին Փաշինյանի հետևից հանրության զգալի հատվածը գնում էր այն նախկին արատավոր երևույթներն արմատախիլ անելու նպատակով։ Ի վերջո «նախկիններ-ներկաներ» այս չափազանց վատ դիսկուսը հոգնեցնելու է հանրությանը և հնարավորություն է տալու ազատվել Նիկոլ Փաշինյանի ձախողակ, ապիկար և հանցագործ իշխանությունից։
Սոնա Սահակյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին