Ինչո՞ւ են հեռացրել Փաշինյանի ամենամոլի կողմնակցին
Օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ էր գումարել և քննարկել կարգապահական բնույթի հարցեր։ Տարածված հաղորդագրության ամենատարօրինակ հատվածն այն էր, որ կուսակցությունը որոշել էր հեռացնել կուսակիցներից մեկին՝ պարբերաբար սոցիալական ցանցերում սկանդալների մեջ հայտնվող ոմն Թաթուլ Ասիլյանի։ Կուսակցությունը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու է որոշել «Փաշինյանի արևով երդվող» մի անձի հեռացնել և այդ մասին էլ անգամ հատուկ հաղորդագրություն տարածել։ Որևէ կերպ իր հեռացումը չի մեկնաբանել անգամ նույն այդ Ասիլյանը, ավելին շարունակում է Նիկոլ Փաշինյանի նկարները տարածել սեփական ֆեյսբուքյան էջում։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցությունում որոշել են Ասիլյանին հեռացնել ոչ թե արցախցիների մասին նրա լկտի արտահայտությունների, կամ էլ ընդդիմության դեմ կեղտոտ ստատուսներ գրելու, այլ իրականում կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ ներքաշված լինելու կասկածի համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ասիլյանին ոչ միայն հեռացրել են, այլև տեղեկություններ են փոխանցել իրավապահներին և չի բացառվում, որ առաջիկայում նշված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացվի։ Առայժմ հստակ որոշում չկա, սակայն ՔՊ-ում վստահ են, որ տեղեկատվությունը երկար պահել չի հաջողվի և, ի վերջո, հանրությունը կարող է իմանալ, թե ինչով են զբաղվում Նիկոլ Փաշինյանի որոշ ամենամոլեռանդ կուսակիցները, ուստի և որոշել են հենց իրենք նախապես դիմել դատախազություն և տեղեկացնել Ասիլյանի վերաբերյալ իրենց կասկածների մասին։ Իսկ թե ինչո՞վ է աչքի ընկել Ասիլյանը, աղբյուրը չհայտնեց, միայն նշեց, որ խոսքը բավականին լուրջ գումարների մասին է։
Նունե Մանուկյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին